пятница, 18 декабря 2015 г.

Դատական նիստը մեկ ամսով կհետաձգվի՞

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը փորձեց պարզել, թե ինչու են Պերմյակովին երկու հանրային պաշտպան տրամադրել. "Ցանկացած մարդ պաշտպանվելու իրավունք ունի՝ անգամ Պերմյակովը, սակայն պետք է նկատի ունենալ, որ հանրային պաշտպանի ծախսերը ՀՀ է իրականացնում": Պաշտպանական կողմը նշեց, որ հանրային պաշտպաններից մեկի՝ Արմեն Պողոսյանի, աշխատանքային պայմանագիրը լրանում է դեկտեմբերի 31-ին, դրանից հետո ներգրավված կլինի մեկ պաշտպան: Պաշտպան Էդուարդ Աղաջանյանը միջնորդությամբ հանդես եկավ՝ դատական նիստը մեկ ամսով հետաձգելու վերաբերյալ, քանի որ չի հասցրել 26 հատորանց քրեական գործին ծանոթանալ:



Աղբյուր՝tsayg.am

Պերմյակովը սատանի՞ստ է


Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը նշեց, որ կարևոր նկատառում ունի, լրագրողների մասնակցությամբ դատավարությունը ազատ կլինի թե չէ: "Շատ Քրեական հանգամանքներ են ի հայտ եկել մեզ համար, որոնք կներկայացնենք: Գործի նյութերին ծանոթանալու ընթացքում պարզել ենք, որ Պերմյակովն օդնոկլասսնիկիում գրանցված լինելով, պայմանագիր է կնքել սատանայի հետ: Այս էջում հակակրոնական գրառումներ են արվել: Այն մի քանի անձի համար է նախատեսված եղել: 54 ընկերներ ունի այդ էջը: Դրանից օգտվել են Սերգեյ Վարոնևը ևս մեկն ու Պալիչ էջը, ով 19 տարեկան է: Սատանայի հետ պայմանագիր էջը կարծիք է ստեղծում, որ Պերմյակովը սատանիստ է": Երեմ Սարգսյանն ասաց, որ մենք միջնորդել ենք դատավարական անհրաժեշտ գործողություններ իրականացվեն: Քննիչը նշել, որ այդ գրառումն արվել է 2013 թվականին: Լուսինե Սահակյանն ասաց՝ "Երբ հարցը հասնում էր նրան, թե ինչ պատահեց, երբ մեծահասակների սպանությունը կատարվեց, եթե անգամ վախ կար, որ աղմուկ կբարձրացնեին, շատ բաց հարց էր մնում, որ այն պայմաններում, երբ զենքի մեջ կային փամփուշտներ, երեխայի սպանությունը սվին դանակով արվեց: Շատ լուրջ խնդիրներ ի հայտ եկան, երբ իմացանք, որ Պերմյակովն առողջական խնդիրներ ունի, վկայում են, որ նա սատանիստ է: Նա այդ էջում գրել էր, որ կզոհաբերի մի քանի կին ու մի քանի տղամարդ": Լուսինե Սահակյանը հավելեց՝ անձը սատանիստ է և դա միանշանակ պարզ է մեզ համար:


Աղբյուր՝tsayg.am

Հայաստանի գետային էկոհամակարգը վտանգված է. ներկայացվեցին ՓՀԷԿ-երի ծրագրի արդյունքները

Դեկտեմբերի 15-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփվեցին ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի առաջին արդյունքները: Ներկայացնելով կատարված աշխատանքների արդյունքները` Ծրագրի համակարգող, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն ասաց. «Ծրագիրը սկսվեց անցյալ տարի՝ նոյեմբերին: Ծրագրի 10 փորձագետները մշակել են Ծրագրի մեթոդաբանությունը, մշակել ենք ստուգման թերթիկ, որը պարունակում է 78 սպեցիֆիկացիա: Իմի ենք բերել տարբեր գերատեսչություններում առկա փաստաթղթերը, եւ այդ փաստաթղթերով սկսել ենք մեր այցելությունները:… Երբ որ մենք նամակով դիմել ենք փոքր ՀԷԿ-երի սեփականատերերին, մենք հատուկ զգուշացրել ենք, որ դրանք տեսչական ստուգումներ չեն, որ դա մոնիտորինգ է իրավիճակի գնահատման համար:           
Մենք այցելել ենք 87 փոքր ՀԷԿ 8 մարզում: Փոքր ՀԷԿ-երով ամենախտացված մարզը Սյունիքի մարզն է: Այնտեղ մոտ 32 փոքր ՀԷԿ արդեն շահագործվում է, եւ 11-ը շուտով կհանձնեն շահագործման:… Երկրորդ տեղը զբաղեցնում է Վայոց ձորի մարզը: Այս մարզի առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն Սյունիքի Վայոց ձորի մարզի տարածքը բավականին փոքր է:     Եւ այստեղ գետերն ուղղակի լցված են փոքր ՀԷԿ-երով: Մենք ուսումնասիրել ենք նաեւ գետերի իրավիճակը եւ տեսել ենք, որ առնվազն 4 գետի վրա փոքր ՀԷԿ-երի քանակությունն այնքան է, որ գետի 50 տոկոսից ավելին վերցված է խողովակի մեջ: Սա առաջին հերթին Եղեգիս գետն է: Եղեգիսի վրա կառուցված ՓՀԷԿ-երը առանձին ՓՀԷԿ-եր են,  պատկանում են տարբեր սեփականատերերի, բայց եթե նայում ես գետի ծանրաբեռնվածության տեսակետից, ստացվում է, որ դու նայում ես մի ամբողջ կասկադի, այսինքն, այնտեղ ջուրը դուրս է գալիս մի ՓՀԷԿ-ից, գետ չի մտնում, միանգամից մտնում է մյուս փոքր ՀԷԿ-ի խողովակը: Ավելին, Եղեգիսի 2 վտակների՝ Այսասի եւ Կարակայայի, 50 տոկոսից ավելին իրենց հերթին ծանրաբեռնված են փոքր ՀԷԿ-երով: Լոռու մարզում Տանձուտ գետի նույնպես 50 տոկոսից ավելին վերցված է խողովակի մեջ:   Դա գետի համար անընդունելի է, այնտեղ գետ չի մնում, սա ամբողջությամբ ոչնչացնում է էկոհամակարգը:
Մեր ուսումնասիրած 87 փոքր ՀԷԿ-երում ոչ մի տեղ դրված չէ ջրաչափ, որով կարող ենք հասկանալ, թե որքան բնապահպանական թողք է բաց թողնվում գետ: Վերահսկողությունն այստեղ դառնում է շատ ծանր եւ անկառավարելի: …
Մոնիտորինգի արդյունքում մենք հասկացանք, որ մենք ունենք շատ հարուստ ձկնապաշար, սակայն մեր փոքր ՀԷԿ-երն այնպես են կառուցված, որ ձկները ոչ կարող են անցնել, ոչ գնալ ձվադրման: Ձկնանցարանի տեսանկյունից մենք ունենք 3 լավ օրինակ` «Իշխանասար», «Սիրարփի» փոքր ՀԷԿ-երը եւ «Թեժ» փոքր ՀԷԿ-ը, որը պատվար չունի:
Մյուս արդյունքն այն է, որ ՓՀԷԿ-երի համար պետք է ունենաս բարձրությունների նիշերի տարբերություն, որի հաշվին պետք է արտադրվի էլեկտրաէներգիա: Նախագծողները, թե սեփականատերերը այնպիսի տեղեր են ընտրում, որ ոչ թե գետերի վրա է, այլ մայրական աղբյուրների վրա: Մենք նման 4 ՓՀԷԿ հայտնաբերեցինք, որ Սիսիանի շրջանում խմելու մաքուր ջրի աղբյուրների վրա են կառուցված: Բայց չենք կարող ասել, որ սա անօրինական է, նման օրենք չկա, որը կարող է արգելել կառուցել: Բայց մենք հասկանում ենք, որ կարող ենք կորցնել այդ աղբյուրները, որոնք մեր հարստությունն են:
…Ներկայումս ՓՀԷԿ-երը չեն կաորղանում ապահովել իրենց դրվածքային հզորությունը եւ արտադրությունը: Մեկ ամիս չկա, որ Սյունիքում էինք, երբ ոռոգման սեզոն չէ, մենք տեսել ենք քանի ՓՀԷԿ, որ չէին աշխատում, որովհետեւ գետում ջուր չկա: Մտնում ես կայան, տեսնում ես 6 կամ 4 հատ ագրեգատ է դրված, բայց աշխատում է մեկը կամ երկուսը, որովհետեւ գետում ջուր չկա: Ջուր չկա, որ մենք էլ կառուցենք փոքր ՀԷԿ-երը:
Մյուս խնդիրն առնչվում է ՓՀԷԿ-երի սարքավորումներին: ՓՀԷԿ-ն աշխատում է 1 տարի, երկու տարի: Մտնում ես կայան ու տեսնում ես, որ այնքան հին ու վատ սարքավորումներ են դրված, որ նույնիսկ թվում է, թե ՓՀԷԿ-երը 10-20 տարվա վաղեմության են: Այսինքն շատ վատ, շատ էժան եւ ոչ նպատակահարմար սարքավորումներով մարդիկ ցանկանում են ստանալ էլեկտրաէներգիա եւ զարգացնել այլընտրանքային էներգիայի ոլորտը»:
Ինգա Զարաֆյանը նշեց, որ Ծրագրը մեծ ուշադրության է արժանացել միջազգային հրապարակներում: Տարբեր երկրների ներկայացուցիչներ փորձել են ծանոթանալ Ծրագրի մեթոդաբանության հետ, որովհետեւ նմանատիպ խնդիրներ բոլոր տեղերում կան, եւ բոլորը շատ հետաքրքրված են: Ինգա Զարաֆյանը նաեւ ասաց, որ ՓՀԷԿ ոլորտի բարեփոխումների համար Ծրագրի փորձագետները պատրաստում են առաջարկություններ:
ՀՀ բնապահպանության նախարարությունից ծրագրի համակարգող, ՀՀ բնապահպանության նախարարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ
Ավալյանը ներկայացրեց ՀՀ բնապահպանության  նախարարության դիրքորոշումը փոքր ՀԷԿ-երի ոլորտի նկատմամբ: Նա մասնավորապես ասաց. «Փաստորեն առաջին անգամ ՀՀ բնապահպանության նախարարությունը եւ բնապահպանական հասարակական կազմակերպությունը համատեղ բնապահպանական ծրագիր են իրականացնում: ՀՀ բնապահպանության նախարարի մոտ քննարկում է եղել եւ շատ մանրամասն ներկայացվել է ամբողջ գործընթացը: Բնապահպանության նախարարությունը մինչ այս պահը կատարված աշխատանքներին խիստ դրական գնահատական է տվել եւ ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ նաեւ պատրաստակամություն է ցուցաբերում հետագայում՝ այս ահռելի տեղեկատվությունն ամփոփելուց հետո, առանձին ՓՀԷԿ-երի սեփականատերերի, ՓՀԷԿ-երի գործադիր տնօրենների հետ հանդիպում կազմակերպել, եւ յուրաքանչյուր ՓՀԷԿ-ի առաջ կոնկրետ խնդիրներ պետք է դրվեն: Այնպես չի, որ միայն վատ օրինակով ՓՀԷԿ-եր են, կա նաեւ, ճիշտ է շատ քիչ այս պահին, բայց լավ, բարեխիղճ, առանց շրջակա միջավայրին վնաս հասցնելու կազմակերպված հոսանքի արտադրություն, կազմակերպված բիզնես: Այսինքն` այնպես չէ, որ հնարավոր է առանց բնությանը վնաս պատճառելու փոքր ՀԷԿ-երն աշխատեցնել: Պարզապես որոշ ՓՀԷԿ-եր, կամ ՓՀԷԿ-երի մեծ մասը, իրենց արտոնյալ պայմաններում զգալով, կատարել են խախտումներ, որը հետագայում բերել է այն իրավիճակին, որը ներկայացվեց: Ցավոք սրտի, այդ խախտումները շատ տարաբնույթ խնդիրների հետ են կապված: Կա թերություն, որը կապված է կոնկրետ նախագծողի հետ: ՓՀԷԿ-ի տիրոջն ասում ես, ասում է սա իմ նախագիծը, սա իմ փաստաթուղթը, այստեղ սա է նախատեսված, ես էլ որպես պարտաճանաչ գործարար, ինչ տվել եք, նա էլ կառուցել եմ:Սա մի խումբն է: Կա մի խումբ էլ, որը շատ նորմալ նախագիծը ձեռքը խախտումներ է կատարել եւ գնացել է այլ ուղղությամբ: Ամեն մի ՓՀԷԿ-ի նկատմամբ լինելու է յուրահատուկ առանձին մոտեցում, եւ ամեն մի ՓՀԷԿ-ի նկատմամբ եւ դրական, եւ բացասական իմաստով վերաբերմունքը լինելու է: Նույնիսկ բնապահպանության նախարարը խոստացավ, որ եթե, այնուամենայնիվ, մենք կառանձնացնենք ՓՀԷԿ-եր, որոնց կտրամադրենք այսպես կոչված «կանաչ» անձնագրեր, ապա բոլոր պետական մարմիններում հանդիսանալ միջնորդ դրանց խնդիրների կարգավորման, օգնելու հարցում եւ այլն: … Այս պահի դրությամբ որեւէ թերության, որեւիցե բացթողման հետ կապված որեևիցե կառույցի հանձնարարություն տրված չէ, մենք կսպասենք այնքան ժամանակ, մինչեւ ամբողջովին կամփոփվի տեղեկատվությունը, եւ դրանից հետո կլնինեն եւ տեսչությանը հանձնարարություններ, եւ ջրային գործակալությանը եւ այլ կառույցներին»:
ՓՀԷԿ-երի ազդեցությունը գետային ձկնաշխարհի վրա ներկայացրեց  Ծրագրի փորձագետ, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Կենսաբանության եւ դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Պիպոյանը: Նա մասնավորապես ասաց. «Կառուցվածքային իմաստով բոլոր փոքր ՀԷԿ-երը կառուցված են այն տարբերակով, որ կարծես թե նախատեսում են ձկնանցարաններ, որտեղով ձկները պետք բարձրանան գետի հաջորդ հատվածը եւ շարունակեն իրենց գաղթը ձվադրման կամ սննդառության առումով: Ուսումնասիրված 87 ՓՀԷԿ-ի ձկնանցարանից 85-ը կամ 83-ը չէին համապատասխանում ձկների ոչ կենսաբանական, ոչ ֆիզիկական հնարավորություններին: Ձուկը թռչուն չէ, նա անպայմանորեն կապված է ջրային միջավայրի հետ, եւ որպեսզի այն աստիճանները կարողանա անցնի, հարկավոր է, որ նա ունենա ջրի հոսքի որոշակի պաշար, որպեսզի կարողանա ուժ հավաքի եւ նրա մեջ արթնանա գաղթի բնազդը: Եւ ստացվում է, որ այն ջուրը, որ գալիս է եւ այն աստիճանը, որը պետք է բարձրանա, որից ջուրը թափվում է, չի կարող ուղղակի հաղթահարել: Ստացվում է, որ կա ձկնանցարան, բայց ձուկը չի կարող այդտեղով անցնել: Ես շատ լավ օրինակ ունեմ Մարց գետի առումով, Մարց գետը ժամանակին մեծաքանակ կարմրախայտի պաշարներ ունեցող գետերից մեկն էր: Այսօր եթե այդ գետի վրա 3 փոքր ՀԷԿ կա, եւ առաջին ՓՀԷԿ-ի պատվարը մոտ 3-4կմ է հեռու գետաբերանից, ստացվում է, որ ձուկը, գալով այդտեղ եւ համարյա թե  չունենալով ձկնանցարան, չի կարողանում բարձրանալ: Ես, որպես ձկնաբան, վաղուց եմ զբաղվում Հայաստանի ձկնապաշարների ուսումնասիրությամբ եւ ձկնային տեսակային բազմազանությամբ, եւ ինձ համար միշտ հարց էր, թե ինչու վերին հոսքերում չեն հանդիպում այն ձկնատեսակները, որոնք 30-40 տարի առաջ մեծաթիվ էին բոլոր գետրում: Չէի էլ մտածում, որ փոքր ՀԷԿ-երի պատվարները կարող էին նման նշանակություն ունենալ ժամանակակից ձկների կենսաբազմազանության առումով: …Ձորագետը հսկա գետ է, նրա ստորին հատվածում հանդիպում է առնվազն 14-15 տեսակի ձուկ, վերին հոսքում՝ 3-4: Հարց է առաջանում, թե ուր կորան այդ ձկները ընդամենը 5-6կմ այն կողմ: Երբ որ հայտնաբերեցի «ՁորաՀԷԿ»-ի պատվարը, որն ամբողջովին փակում է գետի հունը եւ ձկնանցարան չունի, ընդհանրապես նախատեսված չի եղել, ստացվում է, որ ձկները գալով եւ հանդիպելով առաջին պատվարին, որտեղ ջուրն ընդհանրապես չկա, չեն էլ կարողանում եւ չեն էլ կարող անցնել հաջորդ հատված: Հետեւաբար կենսաբազմազանությունը որը ժամանակին կար այնտեղ, այսօր իջել կամ իջնում է դեպի զրո: …. Որոտան գետը 17-18 տեսակ ուներ, այսօր մնացել է գետի հունը որպես նոմինալ հասկացություն, դա ամբողջովին խողովակներով հոսող ինչ-որ մի հոսք է, որտեղ պարբերաբար լցվում է հայտնի չէ թե ինչ ծագումով կարմրախայտ, ... որը չի էլ բազմանում որսվելու պատճառով: Բայց գետը ակվարիում չէ, այն մի ամբողջ էկոհամակարգ է: Այնտեղ կան նաեւ ջրիմուռներ, միաբջիջ կենդանիներ, տարբեր անողնաշարավորներ, դրանց մասին ո՞վ պետք է մտածի: Չէ՞ որ դա ցանկացած երկրի ամենամեծ հարստությունն է: Մենք պետք է խոսենք էկոհամակարգային մոտեցման եւ ոչ թե մեկ օրգանիզմի պաշտպանության խնդրի մասին: Ձուկը, որպեսզի իր գոյությունը պաշտպանի, նա պետք է ինչ-որ բանով սնվի: Եթե ջուրը մտնում է խողովակ եւ անընդհատ հոսում է խողովակներով, նրա մեջ բնականաբար որեւէ այլ կենդանի կամ բույս չի կարող աճել, հետեւաբար ձուկը զրկվում է իր սննդի օբյեկտից: Դա էլ պատճառներից մեկն է, որ ձկան քանակությունը քչանում է»:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներինգետային էկոհամակարգերի կայունօգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրիշրջանակներումՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:


Աղբյուր՝ ecolur.am

«Հրապարակ». «Քաղաքակիրթը» ձեռնտու չի. Սամվել Ալեքսանյանը վերադարձել է հին ձեւերին՝ վերցնում է մարդկանց անձնագիրը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «ամենաչունեւոր» գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան Սիթի»-ներում մի քանի օր է՝ կրկին մեկնարկել է «ապառիկով Ամանոր» ակցիան: Առեւտրային ցանցի բոլոր կետերում 200 հազար դրամի չափով առեւտուր անելու հնարավորություն են տալիս անձնագրերով եւ մեկ տարի մարման ժամկետով:
«Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում հաճախորդների անձնագիրը վերցնելով՝ տրամադրում են 200 հազար դրամ, որով նրանք կարող են ամանորյա գնումներ կատարել:
Գումարը մարելուց հետո նոր միայն մարդը կարող է հետ ստանալ իր անձը հաստատող փաստաթուղթը: Անցած տարի պատգամավորն ավելի «քաղաքակիրթ» տարբերակ էր ընտրել, էժան՝ 21 տոկոսով վարկեր էր տրամադրում Նոր տարվա նախաշեմին. Երեւի դա ձեռնտու չի եղել, եւ Ալեքսանյանը նորից հին ձեւերին է վերադարձել»:

Պերմյակովը չի հիշում դատվածություն ունի՞ թե՞ ոչ


 Վալերի Պերմյակովը թարգմանչի միջոցով պատասխանեց դատավորի հարցերին: Հարություն Մովսիսյանի հարցին, թե դատվատություն ունի՝ Պերմյակովը պատասխանեց, որ դատվածություն չունի: Դատավորը կրկնեց հարցը՝ "ո՞նց թե դատվածություն չունեք": Պերմյակովը նշեց, որ չի հիշում: Դատարանը հիշեցրեց, որ դատվածություն ունի՝ ռուսական կայազորային դատարանի կողմից՝ դասալքության և ապօրինի զենք հափշտակելու և կրելու համար:




Աղբյուր՝ tsayg.am

понедельник, 7 декабря 2015 г.

Լրացավ 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի 27-րդ տարելիցը


Լրացավ 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի 27-րդ տարելիցը: 1988 թ-ին այս օրը Հայաստանի հյուսիս-արևմտյան շրջանում տեղի ունեցած հզոր ցնցումը ավելի քան 25 հազար մարդու կյանք խլեց, 19 հազար մարդ հաշմանդամ դարձավ, անօթևան մնաց 530 000 քաղաքացի: 1988-ի 12-րդ ամսի 7-րդ օրը, մինչ կեսօր շատ գյումրեցիներ տնավեր դարձան: Հողին հավասարվեց 217 շենք` 20.600 բնակարան` 4 մլն 423 հազար քառակուսի մետր բնակմակերեսով: Աղետի հետևանքով հասցված ընդհանուր նյութական կորուստ այդ ժամանակահատվածում հաշվարկվեց և կազմեց 10 մլրդ ԱՄՆ դոլար, որից 658 մլն-ը բաժին հասավ փլված ու վթարային դարձած շենք-շինություններին: Հիմնովին կամ մասնակի ավերվեցին բազմաթիվ բնակավայրեր, գյուղեր, քաղաքներ:

Հարուցվել է քրեական գործ՝ թիվ 30/21 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ


ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 30/21 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։

2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 16:10-ին, Վանաձոր քաղաքի բնակչուհի Ս.Սողոմոնյանից գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 14:50-ին, ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու նպատակով այցելել է Վանաձոր քաղաքի Նիզամի 49 հասցեում գտնվող թիվ 30/21 ընտրատեղամաս՝ ընտրություն կատարելու, սակայն պարզել է, որ ինքնությունը չպարզված անձը քվեարկել է իր ծնողների և եղբոր փոխարեն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2015 թվականի դեկտեմբերի 6-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։

Կատարվում է քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։


ՀՀ քննչական կոմիտե

воскресенье, 6 декабря 2015 г.

Գյումրու տեղամասերում նկատելի է պասիվություն

Արագած մարզամշակութային կենտրոնում տեղակայված թիվ 33/68 հանրաքվեի տեղամասային կենտրոնում միայն հանձնաժողովի անդամներն էին ներկա գտնվում: Թեև վերջիններս վստահեցրեցին, որ մեր տեսանկարահանումից առաջ քվեարկողների խումբ եղել է: Պասսիվությունը հանձնաժողովականները փորձեցին պայմանավորել եղանակային ցուրտ ու վատ պայմաններով:

Հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի նախագահ տիկին Սաթենիկից էլ փորձեցինք ճշտել, թե տեսողական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար նախատեսված խոշորացնող ոսպնյակ կամ կույրերի համար տպագրված հատուկ կաղապարներ կենտրոնն ունի թե ոչ: Երկար փնտրտուքից և հանձնաժողովի քարտուղարին օգնության կանչելուց հետո նոր միայն պարագաները հայտնաբերվեցին:

Միևնույն հանդարտ և անխռով մթնոլորտն էր տիրում նաև Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում տեղակայված 33/69 հանրաքվեի տեղամասային կենտրոնում: Հանրաքվեին մասնակցության ցուցանիշը ցածր է գնահատում հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի նախագահը: Իսկ թե պասսիվությունն ինչով է պայմանավորված, դժվարանում է պատասխանել:

81-ամյա ընտրողը չգիտի, թե ինչու է եկել տեղամասային կենտրոն: Նրան հետաքրքրում է ոչ ավել ոչ պակաս իր սոցիալական վիճակի բարելավումը:


Աղբյուր՝tsayg.am

Խոչընդոտել են դիտորդի գործունեությունը


Ահազանգեր իրավիճակային վերլուծության կենտրոնին, -Tsayg.am-


Միջադեպ Մալաթիա-Սեբաստիա համայնքում. ՀԱԿ-ի վստահված անձը հեռացել է

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, միջադեպ է գրանցվել 7/22 ընտրատեղամասում. ՀԱԿ-ի վստահված անձը՝ Ալվինա Սարգսյանը,  կեսօրին մոտ հեռացել է: Հանձնաժողովի ՀԱԿ անդամ Կարինե Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ վստահված անձի նկատմամբ ճնշումնր են եղել, ինչի պատճառով էլ նա հեռացել է:
«Ես առավոտյան 06:30-ից ընտրատեղամասում եմ, նույն ժամից էլ Ալվինան է այստեղ եղել, ամբողջ օրը այստեղ պիտի լինենք, բայց 11:50-ին Ալվինան մոտեցավ ինձ եւ ասաց, որ ինչ-որ մարդիկ տուն են զանգել եւ սպառնացել են, որ եթե ինքը  ընտրատեղամասից չհեռանա՝ աշխատանքից կազատեն: Քանի որ դա Ալվինայի որոշումն էր, ես ասացի՝ կարող ես գնալ»,-ասաց Կարինե Հարությունյանը՝ նշելով, որ դրանից անմիջապես հետո Ալվինան հեռացել է:

Քաղաքական վերնախավը մասնակցել է հանրաքվեին


09/17 տեղամասում կորած կնիքը գտել են աղբամանից

Tert.am: 09/17 ընտրատեղամասում կնիք էր կորել, որը գտնվել է աղբամանից: Այս մասին հայտնում է Թրանսփերենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի Քաղաքացի դիտորդ նախաձեռնությունը:

Նախաձեռնության փոխանցմամբ՝ hանձնաժողովի նախագահի կնիքը հայտնվել էր հանձնաժողովի անդամներից մեկի՝ Սոնայի մոտ, իսկ Սոնայի կնիքը հայտնվել էր աղբամանում:

Ապա կնիքի մասին տեղեկացվել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ինչի ընթացքում քվեարկությունը տեղամասում դադարեցվել էր: Կորած կնիքը գտել են աղբամանից:




Աղբյուր՝ tsayg.am

Հանգուցյալների քվեարկության մասին հարցը վարչապետին դուր չեկավ. կոչ արեց իրեն լուրջ հարցեր տալ (Ֆոտո)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր` դեկտեմբերի 6–ին, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին կողմ քվեարկեց` նշելով, որ քվեարկում է հանուն մեր կայուն ապագայի եւ զարգացման։ Նա վստահեցրեց, որ իրենց թիմը ամեն ինչ արել է, որ քվեարկությունն անցնի ազատ եւ թափանցիկ։
«Մեր թիմակիցներին հորդորում ենք լինել անաչառ, ոչ մեկին չլսել, մեզ արջի ծառայություն չմատուցել, եւ սադրանքների չգնալ։ Թող ժողովուրդը որոշի` այո, թե ոչ»,– քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  վարչապետը։
Անդրադառնալով գրանցված խախտումների մասին ահազանգերին` Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ժամը 11–ի դրությամբ ինքը ոչ մի լուրջ խախտման վերաբերյալ ահազանգ չի լսել, իսկ լրագրողի դիտարկմանը, որ հանգուցյալների քվեարկության դեպքեր են արձանագրվել,  կոչ արեց իրեն միայն լուրջ հարցեր տալ։

Րաֆֆի Հովհաննիսյանը պատռեց քվեաթերթիկը և գցեց քվեատուփի մեջ


Մանվել Գրիգորյանը քվեարկության գնալիս մոռացել էր անձնագիրը


Թիվ 33/67 ընտրատարածքում, որը տեղակայված է մանկապարտեզ «Լիաննա»-ում, ներկա պահին կուտակումներ են:

Ոչ միայն հանրաքվե, այլ նաև ՏԻՄ ընտրություններ, -Tsayg.am-


Միջազգային գործակալություններն արձագանքել են Հայաստանի հանրաքվեին

Միջազգային մամուլը լուսաբանում է Հայաստանում անցկացվող հանրաքվեի ընթացքը: Ծավալուն ու օպերատիվ կերպով անդրադառնում են ռուսական լրատվամիջոցները: «Արմենիա» ՀԸ «Ժամը» լրատվականը ի մի է բերել միջազգային առաջատար պարբերականների հիմնական շեշտադրումները։
«TASS գործակալությունն ու Լուրերի դաշնային գործակալությունը հանրաքվեից բացի, տալիս են Հայաստանում Սահմանադրության հանրաքվեների պատմությունը: Պետական «Վեստի» լրատվականի հոդվածի վերնագիրն է՝ «Հայաստանում ընտրում են երկրի կառավարման ձևը»: Լրատվականը մանրամասն ներկայացնում է կարգը, որի դեպքում հանրաքվեն կհամարվի կայացած:
 NTV հեռուստաալիքը հայտնում է, որ Հայաստանում բացված մոտ 2000 տեղամասերում երկրի քաղաքացիները պետք է պատասխանեն հանրաքվեի դրված հարցին, թե կո՞ղմ են սահմանադրության բարեփոխմանն ու նախագահականից խորհրդարանական համակարգի անցնելուն: Հանրաքվեին անդրադառնում է նաև թուրքական մամուլը: Իշխանամետ «Յենի Շաֆաք» թերթն ազդարարում է՝ Հայաստանը քվեատուփի մոտ է` նոր Սահմանադրության համար: Արևմտյան լրատվամիջոցները առայժմ անդրադառնում են մինչև հանրաքվեն տեղի ունեցած գործընթացներնին, հասարակական քննարկումներին ու քաղաքական ուժերի դիրքորոշումներին»,– ներկայացում է լրատվականը։

Որքան իրական մարդ գա և քվեարկի, այնքան հանրաքվեի արդյունքներն ավելի օբյեկտիվ կլինեն. Լևոն Տեր–Պետրոսյան

Tert.am: Քիչ առաջ Երևանի 9/11 ընտրատեղամասում քվեարկեց առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը: Վերջինս եկել էր իր թոռնիկի ուղեկցությամբ, ով ի դեպ առաջին անգամ էր քվեարկում:

Լրագրողների հետ զրույցում Տեր–Պետրոսյանն ասաց, որ ողջ ժողովրդին կոչ է անում գալ ու քվեարկել:

«Թող գան և ազատորեն, առանց կամքին բռնանալու քվեարկեն: Մի բան հաստատ գիտեմ, որ որքան իրական մարդ գա և քվեարկի, կրկնում եմ՝ իրական մարդ, այնքան հանրաքվեի արդյունքներն ավելի օբյեկտիվ կլինեն»,-ասել է առաջին նախագահը:

Ցավդ տանեմ, մի գործի մեջ որ մենք խառնված ենք, ո՞նց չի հաղթի. Սամվել Ալեքսանյանը քվեարկեց

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վստահ է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծն անցնելու է: Երեւանի թիվ 08/26 ընտրական տեղամասում քվեարկելուց առաջ այսօր` դեկտեմբերի 6–ին,NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ «այո»-ն հաղթելու է, քանի որ «իրենք այս գործում խառն են»:
«Քո կարծիքով` ի՞նչ պետք է քվեարկեմ, հանուն լավ Հայաստանի, հանուն մեր ապագայի, նոր սահմանադրությամբ ամեն ինչ է փոխվելու: Ցավդ տանեմ, ո՞նց չի հաղթելու, մի գործի մեջ որ մենք խառնված ենք, զբաղվում ենք»,-ասաց Սամվել Ալեքսանյանը:
Հարցին՝ արդյոք մտավախություն չունի, որ սահմանադրական փոփոխություններից հետո, երբ խորհրդարանական ընտրությունների մեծամասնական համակարգ դուրս գա,   համամասնական ցուցակով չի կարողանա պատգամավոր ընտրվել, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց, որ «ցանկություն ունի նորից պատգամավոր դառնալու, սակայն դա իր համար երազանք չէ». «Խի՞ պիտի մտավախություն ունենամ, որ չեմ ընտրվի, հո էտի պարտադիր բան չի՞, ցանկություն ունեմ նորից պատգամավոր ընտրվելու, բայց կըլնի, կըլնի, չի ըլնի, երազանք չի, էլի»:
Սամվել Ալեքսանյանը նշեց, որ լուրերը, թե ինքը ընտրակաշառք է բաժանել, իրականությանը չեն համապատասխանում։
 «Այ, ցավդ տանեմ, ընձի փող ո՞րդից, որ ես ընտրակաշառք բաժանեմ»,-ասաց պատգամավորը:
Նշենք, որ Հայաստանում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 8։00-ին մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։
Քաղաքացիները կքվեարկեն հանրապետության ամբողջ տարածքում բացված 1988 ընտրատեղամասերում։
Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, որը ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը փոփոխվել է 2005թ. եւ նախագահական կառավարման համակարգը փոխարինվել է կիսանախագահականով: Այժմ հանրաքվեի դրված նախագծով երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի:

Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը մասնակցել են հանրաքվեին

Գյումրու թիվ 2 դպրոցում գտնվող 35/27 տեղամասն ունի 1217 ընտրող: Հանրաքվեի ընթացքին հետևում են միջազգային ու հայաստանյան կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիտորդներ: 

Այս տեղամասն ունի նաև շրջիկ քվեատուփ: Մի քանի մետր հեռավորությամբ գտնվող Գյումրի բժշկական կենտրոնի հիվանդներն են այս տարբերակով հանրաքվեին մասնակցելու:

Ուղիղ ժամը 11:00-ին տեղամաս եկավ Շիրակի մարզպետը: Ֆելիքս Ցոլակյանն ասաց` հոգնած է, բայց տրամադրության վրա չի ազդել:

Մարզպետը հորդորեց ուշադիր լինել` ոչ մի խախտում: Իսկ վերջում փոքրիկ պատմություն հիշեց: 

Իսկ Գյումրու քաղաքապետը հանրաքվեին մասնակցեց 35/37 տեղամասում: Այս անգամ մենակ էր` առանց թոռնիկի: 

35/37 տեղամասն ունի 1365 ընտրող, հանձնաժողովականներն ու դիտորդներն էլ տեղում են:



Աղբյուր՝tsayg.am

среда, 2 декабря 2015 г.

Առաջին ձյունը Գյումրիում

Գեւորգ Սաֆարյանը պնդում է, որ ոստիկանը հարձակվել է իր վրա

Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» փրկության ճակատի անդամ, քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը պնդում է, որ  Երեւանի Ազատության հրապարակի տարածքում այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ոստիկանության լեյտենանտը հարձակվել է իր վրա, գետնին տապալել իրեն, որի հետեւանքով դեմքին քերծվածք է հայտնվել:
«Ես ձեռքերս գրպանումս քայլում էի, լեյտենանտը, որը երեկ ինձ բերման ենթարկելիս ցավեցրել էր եւ երեւի  իմ նկատմամբ անձնական հակակրանք ունի, հարձակվեց իմ վրա: Ես ոչ հայհոյել եմ իրեն, ոչ մի բան չեմ ասել, ամբողջ ընթացքում ձեռքերս գրպանումս են եղել, երբ հեռացավ, նոր հանեցի: Սա եւս մեկ անգամ ապացուցում է , որ ոստիկաններն անձնական հակակրանք ունեն ակտիվիստների նկատմամբ»,-ասաց Գեւորգ Սաֆարյանը:
Գեւորգ Սաֆարյանը պահանջում է, որ իր վրա հարձակված լեյտենանտը ներկայանա եւ բացատրություն տա: Հրապարակում հսկողություն իրականացնող  ոստիկաններից մեկը փորձեց Գեւորգ Սաֆարայանից պարզել, թե արդյոք  ինքը չի հրահրել այդ միջադեպը, ինչը վրդովեցրեց հավաքի մասնակիցներին:
«Հիմա եկել եք, ուզում եք պատճառն իմանալ, բայց դա ծիծաղելի է, բոլորն էլ տեսել են, որ հարձակում եղել է»,- ոստիկանությանը պատասխանեց «Նոր Հայաստան» քաղխորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրայի փրկության ճակատը դեկտեմբերի 1-ին Երեւանի Ազատության հրապարակում հրավիրել է համազգային շուրջօրյա հանրահավաք՝ դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու եւ իշխանությունների հրաժարականի պահանջով: «Նոր Հայաստան» հանրայի փրկության ճակատի երկու տասնյակ մասնակիցներ գիշերն անցկացրել են Ազատության հրապարակում:








Լուրեր Հայաստանից - NEWS.am