воскресенье, 6 декабря 2015 г.

Միջազգային գործակալություններն արձագանքել են Հայաստանի հանրաքվեին

Միջազգային մամուլը լուսաբանում է Հայաստանում անցկացվող հանրաքվեի ընթացքը: Ծավալուն ու օպերատիվ կերպով անդրադառնում են ռուսական լրատվամիջոցները: «Արմենիա» ՀԸ «Ժամը» լրատվականը ի մի է բերել միջազգային առաջատար պարբերականների հիմնական շեշտադրումները։
«TASS գործակալությունն ու Լուրերի դաշնային գործակալությունը հանրաքվեից բացի, տալիս են Հայաստանում Սահմանադրության հանրաքվեների պատմությունը: Պետական «Վեստի» լրատվականի հոդվածի վերնագիրն է՝ «Հայաստանում ընտրում են երկրի կառավարման ձևը»: Լրատվականը մանրամասն ներկայացնում է կարգը, որի դեպքում հանրաքվեն կհամարվի կայացած:
 NTV հեռուստաալիքը հայտնում է, որ Հայաստանում բացված մոտ 2000 տեղամասերում երկրի քաղաքացիները պետք է պատասխանեն հանրաքվեի դրված հարցին, թե կո՞ղմ են սահմանադրության բարեփոխմանն ու նախագահականից խորհրդարանական համակարգի անցնելուն: Հանրաքվեին անդրադառնում է նաև թուրքական մամուլը: Իշխանամետ «Յենի Շաֆաք» թերթն ազդարարում է՝ Հայաստանը քվեատուփի մոտ է` նոր Սահմանադրության համար: Արևմտյան լրատվամիջոցները առայժմ անդրադառնում են մինչև հանրաքվեն տեղի ունեցած գործընթացներնին, հասարակական քննարկումներին ու քաղաքական ուժերի դիրքորոշումներին»,– ներկայացում է լրատվականը։

Комментариев нет: