воскресенье, 6 декабря 2015 г.

Հանգուցյալների քվեարկության մասին հարցը վարչապետին դուր չեկավ. կոչ արեց իրեն լուրջ հարցեր տալ (Ֆոտո)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր` դեկտեմբերի 6–ին, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին կողմ քվեարկեց` նշելով, որ քվեարկում է հանուն մեր կայուն ապագայի եւ զարգացման։ Նա վստահեցրեց, որ իրենց թիմը ամեն ինչ արել է, որ քվեարկությունն անցնի ազատ եւ թափանցիկ։
«Մեր թիմակիցներին հորդորում ենք լինել անաչառ, ոչ մեկին չլսել, մեզ արջի ծառայություն չմատուցել, եւ սադրանքների չգնալ։ Թող ժողովուրդը որոշի` այո, թե ոչ»,– քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  վարչապետը։
Անդրադառնալով գրանցված խախտումների մասին ահազանգերին` Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ժամը 11–ի դրությամբ ինքը ոչ մի լուրջ խախտման վերաբերյալ ահազանգ չի լսել, իսկ լրագրողի դիտարկմանը, որ հանգուցյալների քվեարկության դեպքեր են արձանագրվել,  կոչ արեց իրեն միայն լուրջ հարցեր տալ։

Комментариев нет: