«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դեկտեմբերի 1-ին լինելու է Երեւանի Ազատության հրապարակում եւ պատրաստ քաղաքացիական անհնազանդության դիմել:
«Եթե որոշում լինի մնալ Ազատության հրապարակում, ես կլինեմ այդ մարդկանց հետ, կմնամ շուրջօրյա հանրահավաքների: Ինչ վերաբերում է քաղաքացիական անհնազանդությանը, կարծում եմ` այս հանցագործ իշխանությունն է անհնազանդ, բայց այո, ես պատրաստ եմ քաղաքացիական անհնազանդության»,- այսօր` նոյեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Կուսակցության առաջնորդի խոսքով` դեկտեմբերի մեկից սկսվող շուրջօրյա հանրահավաքների ռազմավարությունը դեռ մշակվում է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կողմից. «Կարծում եմ` մենք պետք է ստեղծենք ժամանակավոր իշխանություն: Որպես շարքային զինվոր` պատրաստ եմ անել հնարավորինը: Ովքեր կլինեն այդ իշխանության ներկայացուցիչները, այս պահին չեմ կարող ասել, այս հարցը դեռ չենք քննարկել»:
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող «Նոր Հայաստան» ճակատը, որի անդամ է նաեւ «Ժառանգությունը» պատրաստվում է դեկտեմբերի մեկից հանրահավաքներ անցկացնել Երեւանի Ազատության հրապարակում: Ճակատի անդամների խոսքով` իրենք քաղաքացիական անհնազանդությամբ հասնելու են իշխանափոխության:
Комментариев нет:
Отправить комментарий