Լրագրողների հետ մեկ երկու ասուլիսներով բավարարված, նախագահի թեկնածու Արման Մելիքյանի համար, միեւնույնն է, կհետաձգվեն ընտրությւնները թե, ոչ: Այս թեկնածուն նախագահական ընտրությւոններին առաջադրվող մշտական թեկնածու է, որ ով դնի չդնի, ինքը իր թեկնածությունը դնում է, ինչպես եւ Արամ Հարությունյանը: Այլ հարց է, թե նրանք դրածոներ են թե ոչ, կամ ասենք ձայն փախցնողներ կլինեն, թե ասենք քարոզարշավի կեսից դուրս կգան խաղից, միեւնունն է,տվյալ պարագայում նրանք նախագահի թեկնածուներ են, նրանք չունեն անցած քաղաքական կենսգրություն և կենսափորձ, թերևս երկիրը ղեկավարելու կոնկրետ դրույթները թեկուզ ձևական՝ զլացել են ներկայացնել, իրենցից շատ բան չէր էլ անցնում, ուրիշները իրենց փոխարեն պետք է գրեին:
Գաղափարական հենքը չկար, բայց պահանջված գումար կար: Արամ Հարությունյանը հայտարարեց, որ մարաթոնի պես ինքը դա նվիրում է պետությոանը, ստացվում է մեր թեկնածուները ընտրությունից ընտրություն նաև բարեգործություն են անում, և ոչ ավել ոչ պակաս պետությանը: Ինչ է ստացվում , քաղաքական գովազդ, գումարած կարծիք հայտնելու, և հեռուստատեսություններով 26 օր շարունակ երևալու լավ առիթ, անունն էլ նախագահի թեկնածու: Հեռուստատեսություններով գովազդվելու առիթը, որոշ թեկնածուներ բաց չեն թողնում ամեն 4 տարին մեկ:
Комментариев нет:
Отправить комментарий