понедельник, 18 февраля 2013 г.

Գյումրի. Ընտրությունները սկսված են



Այսօր Գյումրու գրեթե բոլոր ընտրատեղամասերը բացվել են ժամանակին և պատրաստ են եղել ընտրությունների ՀՀ օրենքով սահմանված ընթացք ապահովելու համար: Սակայն համաձայն ստացվող լուրերի սա վտանգում է լինել միակ “օրինական” պահը այս ընտրություններում: Ավելին, տարբեր տեղամասերում աշխատող թղթակիցները կարծում են, որ խախտումների նկատվող ակտիվությունը պահպանվելու դեպքում, այս ընտրությունները կլինեն “օրինակելի” իրենց “անօրինականությամբ”: Համաձայն մեր տեղեկության նկատվում են մարդկանց բազմություններ թե տեղամասերի ներսում այդպես էլ դրսում, արձանագրվել են հանձնաժողովի անդամների կողմից ընտրողի որոշման վրա ազդելու փորձեր, լրագրողների աշխատանքի խոչընդոտում…
Երիտասարդ ընտրողի կենտրոնի թղթակիցները այս պահին աշխատում են Գյումրու տարբեր տեղամասերում և խոստանում են տեղյակ պահել Գյումրիում ընտրությունների հետագա զարգացումների մասին:
P.S. Ի դեպ, մեր կենտրոնի թղթակից Արմենը շատ տխուր է այսօր… Չի հասցրել նկարել, թե ոնց է իր հայրը տանից դուրս արել ընտրակաշառք առաջարկողներին: Պետք է փաստենք, որ Գյումրիում շատերն են նման կերպ վարվել կաշառք բաժանողների հետ:
 Հալալ է քեզ, Գյումրի…..

Комментариев нет: