понедельник, 18 февраля 2013 г.

Ուշացած նախաճաշը...

Տիկին Հասմիկի ընտանիքում այսօր նախաճաշը կուշանա: 34/26 ընտրատեղամասի ընտրող տիկին Հասմիկը առավել կարևորել է նախագահի ընտրության մասնակցելը: Ընդհանուր առմամբ ընրությունը ընթացել է առանց խախտումների, բայց չկա նաև ակնառու դրական փոփոխություն:

- Ոչ մի լավ բան էլ չկա: Այս երկրից լավ բան չեմ սպասում, բոլորը գնում են Հայաստանից:
Սակայն տիկին Հասմիկը համոզված է, որ նա ճիշտ ընտրություն է կատարել:
Նույն տեղամասի հանձնաժողովի նախագահի գնահատականով ընտրությունները ընթանում են բնականոն հունով և գրանցվել է ակտիվ մասնակցություն:

Комментариев нет: