Փետրվարի 13-ին Պարույր Հայրիկյանը այցելեց Գյումրի, չնայած նրա վատ ինքնազգացողությանը: Հավաքը բազմամարդ չէր: Հայրիկյանը տեղեկացրեց որ դա կապված է նրա վատ ինքնազգացողության հետ, այդիսկ պատճառով նախօրոք թռուցիկներ և պաստառներ չեն բաժանվել:Նրա Գյումրի այցը եղել է որոշված,բայց հարցականի տակ: Սակայն Ազգային ինքնորոշման միավորման մարզային կառույցի պատասխանատուները գիտենալով նախագահի թեկնածու Հայրիկյանի այցի մասին, չեն տեղեկացրել ԶԼՄ-ին:Հանդիպման ընթացքում Հայրիկյանը ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը, ըստ որի նա ընտրվելուց հետո մտադրություն ունի հանել նախագահի պաշտոնը,երկիրը մոտեցնելով ժողովրդավարության:
Комментариев нет:
Отправить комментарий