Փետրվարի 12-ին նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյան հրաժարվել է Առողջապահության նախարարության առաջարկից՝ հիվանդանոցում հետազոտվելուց: Ղուկասյանը նշել է՝ նրա հրաժարվելու պատճառներից մեկն այն է, որ ՀՀԿ ներկայացուցիչ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Ա. Ղուկասյանի հացադուլը շոու է համարել: Առողջապահության նախարարն անձամբ ՝իր առաջին տեղակալի հետ, տեղեկացրել է Ղուկասյանին այն մասին, որ երկարատև հացադուլը կարող է հանգեցնել առողջության վատթարացմանը, որից հետո բուժումը կլինի դժվար կամ նույնիսկ անհնարին: Ի պատասխան Ա. Ղուկասյանը հայտարարել է՝ հացադուլը կավարտվի փետրվարի 20-ին:
Комментариев нет:
Отправить комментарий