
Մինչդեռ թուրքական կողմի պնդմամբ՝ ինքնաթիռը, Թուրքիայի օդային տարածքը խախտելուց հետո, մի քանի նախազգուշացում է ստացել, ապա խոցվել է թուրքական կործանիչների միջոցով։
ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ խոցման պահին ինքնաթիռը գտնվել է 6000 մետր բարձրության վրա: Օդաչուների ճակատագիրը ճշտվում է։
«Պաշտպանության նախարարությունը նշում է, որ ողջ թռիչքի ընթացքում ինքնաթիռը բացառապես գտնվել է Սիրիայի օդային տարածքում: Դա գրանցվել է»,-ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Թուրքական կողմն իր հերթին հայտարարել է, թե միջադեպի առնչությամբ պատրաստվում են դիմել ՄԱԿ-ին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գործընկերներին:
Հիշեցնենք, ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ թուրք-սիրիական սահմանին այսօր կործանվել է ռուսական ավիախմբի կազմում ընդգրկված Սու-24 ռազմական ինքնաթիռը։ Գերատեսչությունից հայտնել են, որ ինքնաթիռը չի խախտել Թուրքիայի օդային տարածքը։
Комментариев нет:
Отправить комментарий