воскресенье, 15 ноября 2015 г.

Ֆրանսիայի վարչապետ. 129 զոհերից 103-ի ինքնությունը պարզվել է

Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով զոհված 129 հոգուց 103-ի ինքնությունը ճանաչվել է: Ըստ Francetvinfo.fr-ի, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը:
Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ զոհվածների ընտանիքների համար կարվի հնարավոր ամեն ինչ՝ նրանց վիճակը թեթեւացնելու համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում մի շարք ահաբեկչությունների հետեւանքով 129 մարդ է զոհվել, ավելի քան 300 հոգի հիվանդանոցնում են:

Комментариев нет: