понедельник, 13 июля 2015 г.

Սննդային ածխաթթու գազը Հայաստանից արտահանվում է Վրաստան

ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է սննդային ածխաթթու գազի արտադրությամբ զբաղվող «Տեխնոման» ՍՊԸ-ն, որը գտնվում է Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում: Նախագահը շրջել է գործարանով, ծանոթացել ձեռնարկության ներկա վիճակին եւ առաջիկա պլաններին:
Ինչպես լրագրողներին հայտարարեց ձեռնարկության տեխնիկական տնօրեն Վիկտոր Մուրադյանը, 2014թ. գործարանը 99.9 տոկոսանոց սննդային ածխաթթու գազ է արտադրում, որն օգտագործվում է հանքային ջրերի, գազավորված ըմպելիքների եւ այլ ոլորտների արտադրության մեջ: Արտադրության մի մասն արտահանվում է Վրաստան: Ընկերությունը պլանավորում է արտադրության ծավալները հասցնել 5 հազար տոննայի, որից 3 հազար տոննան պլանավորվում  արտահանել Ռուսաստան եւ Վրաստան: Ձեռնարկությունում կա 11 աշխատատեղ: Ածխաթթու գազը դուրս է հանվում հանքային ջրի աղբյուրից, որը խորհրդային տարիներին շշալցվում էր «Լիճք» գործարանում:
Աղբյուր` news.am

Комментариев нет: