пятница, 31 июля 2015 г.
пятница, 24 июля 2015 г.
Բելգիայի խորհրդարանի բանաձեւն ամբողջացնում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Նալբանդյան
Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը ամբողջացնում է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունումը:
Նալբանդյանը մասնավորապես ասել է.
«Դեռ տասնյոթ տարի առաջ Բելգիայի Սենատը հատուկ բանաձեւով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Բելգիայի վարչապետը ս.թ. հունիսի 18-ին վերահաստատեց Հայոց ցեղասպանության միանշանակ ճանաչման վերաբերյալ կառավարության դիրքորոշումը։
Այսօր Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը ամբողջացնում է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։
Ողջունելի է Բելգիայի Թագավորության օրենսդիր եւ գործադիր իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության աներկբա ճանաչումը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում հուլիսի 23-ին քվեարկությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը։ Բանաձեւին կողմ են քվեարկել Ներկայացուցիչների պալատի 124 անդամներ, դեմ՝ ոչ ոք, 8 պատգամավոր ձեռնպահ է քվեարկել։
Ընդդիմությունը քննադատել է, թե անհրաժեշտ էր ավելի միանշանակ փաստաթուղթ, բայց, հաշվի առնելով, որ վարչապետ Շառլ Միշելը խորհրդարանում ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը, կողմ է քվեարկել։
Աղբյուր` news.am
Դեմ ենք Ջերմուկի շրջակայքում Ամուլսարի ոսկու արդյունահանմանը
Ամուլսարն՝ իր չորս գագաթներից երեքը հարթեցնելու, Ջերմուկը որպես առողջարանային գոտի հեղինակազրկելու, Սևանա լճի որպես հատուկ պահպանվող ջրային ավազան վտանգելու, Սպանդարյան ջրամբարն ու Որոտան և Արփա գետերի ավազաններն ապականելու, Գնդեվազ գյուղն ամբողջությամբ ցիանիդով ու այլ թունավոր թափոններով լի փոշու տակ առնելու, Կարմիր գրքում գրանցված նորահայտ բուսատեսակը վերացնելու, Կարմիր գրքում գրանցված բազմաթիվ կենդանատեսակների միգրացիոն ուղիները և թռչնատեսակների բնադրավայրերը խախտելու, Վայոց Ձորի մարզի Ջերմուկի շրջանի և Սյունիքի մարզի Գորայք֊Սարավան գյուղերի տարածքներում գյուղատնտեսության հնարավորությունները վերացնելու և բազմաթիվ այլ վտանգավոր հետևանքներով լի հանքարդյունաբերական ապօրինի ծրագիրը հերթական անգամ «ներկայացվում է հանրությանը»։
Մեծ Բրիտանիայի օֆշորային Չենըլ այլընդզում գրանցված «Լիդիան Ինթերնեյշընըլը» վարկատու կազմակերպությունների պահանջների դիմաց «կատարված է» նշան դնելու համար կազմակերպել է այսպես կոչված՝ «հանրային խորհրդակցություններ»՝ Ամուլսարի ոսկու արդյունահանման և կորզման ծրագրի «Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման» շուրջ։ Մասնակցությունն այս խորհդրակցություններին նույնն է, ինչ ՀՀ բնակչության մասնակցությունը Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին՝ նույնիսկ «ոչ»֊ով։
Չցանկանալով լեգիտիմացնել Ամուլսարի ոսկու արդյուհանման հնարավորությունը՝ հրաժարվում ենք մասնակցել որևէ փաստաթղթի կամ ծրագրի բարելավմանն ուղղված քննարկմանը, քանի որ դեմ ենք փաստաթղթին կամ ծրագրին ըստ էության։ Կոչ ենք անում հանքարդյունաբերական այս աղետավոր ծրագրի իրականացմանն ուղղակիորեն չնպաստել և չմասնակցել «հանրային խորհրդակցություններին»։ Հանրությունն իր «ոչը» պետք է բոյկոտով արտահայտի։
Աղբյուր՝ ecolur.org
понедельник, 13 июля 2015 г.
Սննդային ածխաթթու գազը Հայաստանից արտահանվում է Վրաստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է սննդային ածխաթթու գազի արտադրությամբ զբաղվող «Տեխնոման» ՍՊԸ-ն, որը գտնվում է Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում: Նախագահը շրջել է գործարանով, ծանոթացել ձեռնարկության ներկա վիճակին եւ առաջիկա պլաններին:
Ինչպես լրագրողներին հայտարարեց ձեռնարկության տեխնիկական տնօրեն Վիկտոր Մուրադյանը, 2014թ. գործարանը 99.9 տոկոսանոց սննդային ածխաթթու գազ է արտադրում, որն օգտագործվում է հանքային ջրերի, գազավորված ըմպելիքների եւ այլ ոլորտների արտադրության մեջ: Արտադրության մի մասն արտահանվում է Վրաստան: Ընկերությունը պլանավորում է արտադրության ծավալները հասցնել 5 հազար տոննայի, որից 3 հազար տոննան պլանավորվում արտահանել Ռուսաստան եւ Վրաստան: Ձեռնարկությունում կա 11 աշխատատեղ: Ածխաթթու գազը դուրս է հանվում հանքային ջրի աղբյուրից, որը խորհրդային տարիներին շշալցվում էր «Լիճք» գործարանում:
Աղբյուր` news.am
воскресенье, 12 июля 2015 г.
Վարդավառ..
Վարդավառը, կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։
Տոնի պատմությունը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից։ Հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։ Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում։ Վարդավառի խորհուրդը նաև եղել է ջրի պաշտամունքը, երբ աղերսել են արգասավորությունն ու պտղաբերությունը հովանավորող ուժերին։ Ավելի վաղ ժամանակներում տոնակատարությունը հիմնականում տեղի է ունեցել սարերում, ջրերի ակունքների մոտ, որոնք համարվել են յուրօրինակ սրբատեղիներ և ուր կատարվել են զոհաբերություններ՝ ի պատիվ ջրի հովանավորող ոգիների։ Ջրին աղերսվող ծեսերն ունեցել են անձրև խնդրելու, հնարավոր երաշտը կանխելու նշանակություն։
Վարդավառը նաև բերքահավաքի հետ կապվող առաջին տոներից էր, որի ծեսերը մասամբ նվիրված էին բերք ու բարին ապահովող աստվածություններին։ Վարդավառին սովորաբար եկեղեցուն նվիրաբերել են հասկեր, աղերսել, որ արտերն ու այգիները զերծ մնան աղետներից (կարկուտից, մորեխից), ծառերի դալար ոստերով զարդարել են տները, ծաղկեփնջեր նվիրել միմյանց, աղավնիներ թռցրել, կազմակերպել ջրախաղեր, զվարճություններ, խնջույքներ, անասնապահները ծաղիկներով զարդարել են անասունների ճակատները ևն։ Շատ գավառներում Վարդավառին կրկընվել են Տյառնընդառաջի, այլուր՝ Համբարձման մի շարք արարողություններ, օրինակ՝ վիճակ հանելու սովորությունը։ Որոշ տեղերում Վարդավառը տոնել են հաստատուն օր (հուլիսի 22-ից հետո առաջին կիրակի օրը), այլուր՝ Զատկից 98 օր հետո։ Ներկայումս Վարդվառը կորցրել է երբեմնի նշանակությունը. գյուղերում կազմակերպվում են խնջույքներ, զբոսանքներ։
понедельник, 6 июля 2015 г.
Հունաստանի քաղաքացիների 60.5%-ը դեմ է քվեարկել վարկատուների պահանջներին
Հունաստանում անցկացված հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 60.5%-ը դեմ է քվեարկել վարկատուների պահանջներին, 39.41%-ը՝ կողմ:
Երկրի ՆԳՆ-ի հաղորդմամբ, այսպիսի արդյունքներ են արձանագրվել ընտրատեղամասերի 26.29%-ի քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում:
Հունաստանի կառավարությունը քաղաքացիներին առաջարկել էր «այո» կամ «ոչ» ասել հարցին, արդյո՞ք հարկավոր է ընդունել այս տարվա հունիսի 25-ին Եվրահանձնաժողովի, Եվրոպական կենտրոնական բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացրած համաձայնագրի նախագիծը:
Աղբյուր` news.am
Խոշոր հրդեհ Ծիծեռնակաբերդի հարակից տարածքում
Փրկարար ծառայությունում հուլիսի 5-ին ժամը 21:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Հայոց ցեղասպանության թանգարանի հարեւանությամբ գտնվող անտառում հրդեհ է բռնկվել:
Հրդեհը տեսանելի է քաղաքի տարբեր ծայրամասերից: Ժամանել են 80-ից ավելի հրշեջներ, տասից ավելի մարտական հաշվարկներ: Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան:
Աղբյուր` news.am
четверг, 2 июля 2015 г.
Վաղինակ Շուշանյանը առողջական խնդիրներ ունի
«Սիրելի ընկերներ առողջական խնդիրների պատճառով 3 օր չեմ լինի ձեր տեսադաշտում: Կվերադառնամ կազդուրված ու նույն ոգով , որով սկսել էինք կշարունակենք պայքարը միասին»,- գրում է իր ֆեյսբուքյան էջում «Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը:
https://www.facebook.com/vaxinak.shushanyan/posts/900264080068091?notif_t=close_friend_activity
Подписаться на:
Сообщения (Atom)