среда, 8 октября 2014 г.

Ոչ իշխանական եռյակի հանրահավաքը Գյումրիում (տեսանյութ + ֆոտոշարք)

Հոկտեմբերի 8-ին Գյումրու թատերական հրապարակում տեղի ունեցավ ոչ իշխանական եռյակի՝ «Բարգավաճ Հայաստան»-ի, «Հայ Ազգային Կոնգրեսի» եւ «Ժառանգության» հանրահավաքը Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, հրապարակը բազմամարդ էր:

Հանրահավաքի ընթացքում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ այսօր չկա այլ ճանապարհ, քան իշխանափոխությունն է Նա նշեց, որ ձուկը գլխից է հոտում, Հայաստանում համակարգ պետք է փոխվի, անձերի փոփոխությունը ոչնչի չի բերի Բայց նոր համակարգը, նրա խոսքով, ժողովուրդը պետք է ձևավորի, ոչ թե այս իշխանությունները Նա նշեց, որ հոկտեմբերի 10-ից սկսվում է այդ փոփոխությունների շրջանը:


















Комментариев нет: