четверг, 16 октября 2014 г.

Կարկուտը ծեծած տեղն է ծեծում (ֆոտո)

Մենք արդեն բազմիցս անդրադարձել ենք Գյումրու փողոցներում ջրագծերի վերանորոգման աշխատանքներից հետո առաջացած իրավիճակներին:

Մասնավորապես Գյումրու Գորկու փողոցի 1-ին նրբանցքը կրկին տուժողի դերում է:

Վերանորոգման աշխատանքներից հետո նրբանցքը վերածվել էր վարելահողի, իսկ այժմ, անձրևներից հետո՝ ցեխակույտի:

Բնակիչները շարունակում են դժգոհել և փորձում են փնտրել ելքեր, սակայն նրանք ի զորու չեն մեր երկրում տիրող սոցիալական պայմաններում հոգալ մեծ ծախսերի հետ կապված այս խնդիրը, որն ամենայն հավանականությամբ այդպես էլ կմնա անլուծելի...




Комментариев нет: