суббота, 25 октября 2014 г.

Գյումրին նշեց իր 2788-րդ տարելիցը (ֆոտոշարք)

Արհեստների և արվեստների քաղաք Գյումրին այսօր նշեց իր 2788-րդ տարելիցը:

Մշակութային մայրաքաղաքը լիովին կտրվելով առօրյա հոգսերից հագել էր իր պերճաշուք զգեստները:



Գյումրու սրտում՝ Վարդանանց հրապարակում Ռետրո մեքենաների ցուցադրություն էր, որին ներկային էին քաղաքապետ Սամվել Բալասանյանը և Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Մեքենաներն իսկապես փայլում էին իրենց շքեղությամբ:






Բոլոր լուսանկարները դիտեք ԱՅՍՏԵՂ:

Ռիժկովի անվան ճեմափողոցում էլ ցուցադրվում էր գյումրեցի արհեստավորների աշխատանքները, որոնք հնարավորություն էին տալիս ծանոթանալու կոլորիտային Գյումրուն, իսկ փողոցի վերջնամասում՝ Սուսաննա Մկրտչյանի հեղինակած «Գյումրեցիներ» ռելեֆային նկարչության ցուցադրությունն էր:





Բոլոր լուսանկարները դիտեք ԱՅՍՏԵՂ:

Տոնական այս օրը 16-րդ փողոցն անվանակոչվեց հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազի անունով: Տարին հայտարարված է շիրազյան և պարբերաբար բանաստեղծի խոսքն ու գործը հիշատակվում է:

Ապա Մեծ գյումրեցու հուշատուն թանգարանում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած Հացի փառատոնը, որը Հայաստանի բոլոր ծայրերից շատակեր Շարայի հող էր հրավիրել բոլոր հացի վարպետներին:


Բոլոր լուսանկարները դիտեք ԱՅՍՏԵՂ:

Իսկ տոնական օրն ավարտվեց Վարդանանց հրապարակում երգող շատրվանների բացման արարողությամբ:



Հայաստանի աղն ես, Գյումրի,
Դու խոսքաշեն, սրամիտ,
Ճշմարտախոս թաղն ես, Գյումրի,
Դու իմաստուն, միամիտ:
Աղջիկներդ տնարար են,
Անմահության օրորոց,
Տղաներդ շինարար են,
Դու հանճարեղ քարագործ:
Դու իմ Գյումրի, Ղարս ու Վանանդ դու իմ նոր,
Արագածին բազմած արծիվ փառավոր:
Արագածդ արքայական
Ոսկեթագն է քո հողի,
Քո մի բուռն էլ, մի ծիլն անգամ
Աշխարհի հետ չեմ փոխի:
Դու իմ անուշ ծննդավայր`
Շիրազամայր շիրակված,
Դու մի բուռ ես, բայց մի աշխարհ,
Մեզ եմ »րգում կրակված:
Դու իմ Գյումրի` Լենինական դու իմ նոր,
Արագածին բազմած արծիվ փառավոր:
Մեզ եմ ձոնում յոթը կանթեղ,
Որ մութի մեջ չմնաս,
Մեկին հազար ծաղկես շքեղ,
Մինչեւ Մասիս բարձրանաս:
Թանգարանվեն հանճարներդ,
Ծերջին ցավդ ես տանեմ,
Օրհներգ հնչեն տաճարներդ,
Քեզ աստղե- աստղ վեր հանեմ:
Դու իմ Գյումրի` Հայաստանիկ դու իմ նոր,
Արագածին բազմած արծիվ փառավոր:
Չարի աչքը պիտի հանես
Աշխարհաշեն ձեռքերով,
Ես քեզ աշխարհ պիտի տանեմ
Իմ նարեկված երգերով:
Ես ինձ համար հո չեմ ասում,
Բավ է ինձ մի գերեզման,-
Կուզեմ հաղթե հայոց լեզուն`
Հավերժորեն սրբազան:
Դու իմ Գյումրի, դու իմ քնար թեւավոր,
Արագածին բազմած արծիվ փառավոր:



Բոլոր լուսանկարները դիտեք ԱՅՍՏԵՂ:

Комментариев нет: