понедельник, 18 февраля 2013 г.

Ընտրական հյուրասիրություն...

Նույնիսկ ընտրություններին Գյումրին աչքի է ընկնում իր հյուրասիրությամբ: 34/23 տեղամասում վստահված անձը մեր թղթակցին հրավիրել էր սուրճ խմելու: Իսկ մեր թղթակցի հարցին թե ում վստահված անձն է, նա «վստահ» պատասխանել է «Սերժ Սարգսյանի»:

Ի տարբերություն այս տեղամասի, 7-րդ դպրոցում տեղեկայված 34/24 տեղամասի հանձնաժողովը առանձնացել է ընտրողների հանդեպ դրսևորված կոպիտ վերաբերմունքով: Նրանց դեմ արդեն գրանցվել է մեկ բողոք. ցուցակում իր տեղը չգտնող ընտրողին կոպիտ ձևով դուրս են հրավիրել տեղամասից իր հերթական թիվը գտնելու:
Բայց խախտումները այսքանով չեզրափակվեցին. տան տիրոջ իրավունքով նույն դպրոցի տնօրենը բերել էր երկու ընտրողների և հրահանգում էր, որ շտաբ կազմակերպեն նրանց ընտրության մասնակցելը: …Կազմակերպեցին…

Комментариев нет: