пятница, 1 февраля 2013 г.

«Հայասատանում պարտադիր զինվորական ծառայություն չի լինելու». էպոսագետ թեկնածուն սահմանադրության եւ բանակի մասին


Բանակում ծառայությունը կլինի կամավոր սկզբունքներով, առանց պարտադրանքի:   Նախագահի պաշտոնի հավակնոդ էպոսագետ  Վարդան Սեդրակյանը, բացի այն որ վստահ է, որ ինքն է լինելու Հայասատնի երրորդ հանրապետության 4-րդ նախագահը , նաեւ անհրաժեշտ է համարում  սահմանադրական փոփոխությւոնները: Էպոսագետ թեկնածուն լրագրողներին է ներկայացրել իր նախընտրական ծրագրերից բանակին առնչվող որոշ դրույթներ: Ըստ Սեդրակյանի, զինծառայությունը պետք է լինի կամվոր սկզբունքներով, այսինք ով ուզի  նա կծառայի, բայց հարց է առաջանում էդ դեպքում կգտնվեն տղաներ որ ցանկություն կունենան բանակում ծառայել: Մյուս կողմից էլ բանակում ծառայությունը լինելու է  պայմանագրային հիմունքներով,  ամենակարճ ժամկետն էլ լինելու է 5 տարի: Նախագահի թեկնածուն ողջուելի կհամարի նաեւ աղջիկների բանակ ծառայելու ցանկությւոնը: Նախագահի թեկնածուի նախընտրական ծրագրից դուրս է գալիս, որ Հայաստանին բանակ պետք չէ, կամ ոչ թե կլինի բանակում ծառայել եւ  հայրենիքի հանդեպ  պարտքը կատարել , այլ գնալ գործի՝ փող աշխատելու: Մինչեւ փետրվարի 18 դեռ ժամանակ կա, բանակից խուսափողների համար մի լավ մտածելու եւ ընտրությւոն կատարելու, մանավանդ, որ այլընտրանքը այս դեպքում ունեն:    

                                                                        հեղինակ՝ Լուսինե Հայրապետյան

Комментариев нет: