Ըստ մեր կենտրոնի թղթակիցների տվյալների 34/05 ընտրատարածքը
հավակնում է զբաղեցենել առաջին հորիզոնականը իր խախտումներով: Ընտրատեղամասում գրիչներ
չկային,հետո 40 րոպեով կնիքի թանաքի պես անհետացավ քարտուղարը (հավանաբար գնացել էր
գրիչ փնտրելու), քարտուղարից հետո անհետացավ նախագահը(մի գուցե գնացել էր քարտուղարուհուն
օգնելու): Շփոթմունքից հանձնաժողովի անդամներից մեկը մոռացավ դնել կնիքը: Հավանաբար
թղթի պակաս էլ կար, որովհետև ընտրողին նոր քվեաթերթիկ այլևս չտրամադրվեց: Հետո մի քանի
մանր- մունր խնդիրներ` կուտակումներ, ցուցակում անճշտություններ, ստորագրություններ`
սխալ տողերի վրա և այս ամենից հետո հանձնաժողովականների նյարդերը տեղիք տվեցին, հավանաբար`
ընտրատեղամասի դուռը 5 րոպեով փակելու պատճառը դա էր:
Комментариев нет:
Отправить комментарий