Այսօր Գյումրու թատերական հրապարակում բողոքի ակցիա են կազմակերպել մի խումբ երիտասարդներ` տարբեր բուհերից: Ակցիայի ժամանակ նրանք իրենց դեմքերը ծածկել են 5000 դրամանոցը պատկերող դիմակներով, ինչպես նաև կրել են մի քանի պաստառներ հետևյալ կոչերով`"Չենք լռելու", "Ոչ անարդար ընրություններին","Չենք վաճառվում","Գյումրին չի լռի" և այլն:
четверг, 28 февраля 2013 г.
пятница, 22 февраля 2013 г.
Փետրվարի 21-ին նախագահ Սերժ Սարգսյանը հանդպեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
Հանդիպումը տեղի ունեցավ առանց լրագրողների ներկայության՝ փակ դռների հետևում:
Ըստ մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի խոսքերի՝ առանց լրատվական սպասավորների փակ դռների հետեւում հանդիպումը դա «գռուբեյշիյ տակտիկական պռոմխն էր»: Ըստ Դավիթ Հակոբյանի` Սերժ Սարգսյանը ունի երկու տարբերակ կամ համագործակել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ եւ նրան առաջարկել վարչապետի կամ ԱԺ նախագահի պաշտոնը, կամ Սերժ Սարգսյանը կարող է հայտարարել նոր նախագահական ընտրություններ եւ ինքը չմասնակցի ընտրություններին: Հանդիպումից հետք Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հայտարարել է, որ . «Իրենք ոնց որ թե ուզում են շտկել իրենց սխալը»: Սակայն ըստ էության, պարզ չէ, թե ինչ կարելի է հասկանալ այս արտահայտության տակ:
понедельник, 18 февраля 2013 г.
35/7 ընտրատեղամասում ընտրողների թիկունքին մարդ
է կանգնած,բայց ոչ փոխաբերական այլ ուղղակի իմաստով: Կենտրոնի
թղթակիցները արձանագրեցին, որ մինչդեռ քաղաքացիները կատարում էին իրենց
քաղաքացիական պարտքը ընտրախուցերում, մի երիտասարդ հետեևում էր կանգնած
նրանց մեջքի հետևում:
Ներկա պահին 33/72 և 33/67 ընտրատեղամսերում մեր կողմից խախտումներ չեն գրանցվել:
Ներկա պահին 33/72 և 33/67 ընտրատեղամսերում մեր կողմից խախտումներ չեն գրանցվել:
«Ամենազատ» ընտրատեղամասը
Ամանաազատ ընտրություններ անվանակարգում , ըստ Երիտասարդ Ընտրողի
կենտրոնի, հավակնորդ է թիվ 6 դպրոցում տեղակայված 34/27 ընտրատեղամասը:Այստեղ ամեն
ինչ ազատ է` մուտքը,ելքը, վստահված անձիք ազատ ընտրում են իրենց և ուրիշների փոխարեն:
Այն եզակի տեղամասն է, որտեղ ընտրողներին առաջարկվում է ազատ խորհրդատու:
Թոփ 10
Ըստ մեր կենտրոնի թղթակիցների տվյալների 34/05 ընտրատարածքը
հավակնում է զբաղեցենել առաջին հորիզոնականը իր խախտումներով: Ընտրատեղամասում գրիչներ
չկային,հետո 40 րոպեով կնիքի թանաքի պես անհետացավ քարտուղարը (հավանաբար գնացել էր
գրիչ փնտրելու), քարտուղարից հետո անհետացավ նախագահը(մի գուցե գնացել էր քարտուղարուհուն
օգնելու): Շփոթմունքից հանձնաժողովի անդամներից մեկը մոռացավ դնել կնիքը: Հավանաբար
թղթի պակաս էլ կար, որովհետև ընտրողին նոր քվեաթերթիկ այլևս չտրամադրվեց: Հետո մի քանի
մանր- մունր խնդիրներ` կուտակումներ, ցուցակում անճշտություններ, ստորագրություններ`
սխալ տողերի վրա և այս ամենից հետո հանձնաժողովականների նյարդերը տեղիք տվեցին, հավանաբար`
ընտրատեղամասի դուռը 5 րոպեով փակելու պատճառը դա էր:
Подписаться на:
Сообщения (Atom)