2012 թ. առաջին կիսամյակում աննախադեպ աճել է նոր անձնագրերի ստացման (փոխանակման) համար դիմողների քանակը: Այդ մասին այսօր` հոլիսի 19-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը` պատասխանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցին, թե ինչ է արվում անձնագրերի մատակարարման խնդիրը լուծելու համար:
Ա. Օսիկյանի տեղեկացմամբ` 2011 թ. առաջին կիսամյակում անձնագիր ստանալու դիմում էր ներկայացրել 171 հազ. մարդ, իսկ այս տարվա առաջին կիսամյակում` 30 հազարով ավելի: Ըստ փոխոստիկանապետի` նույնիսկ ոչ աշխատանքային օրերին աշխատանքային գրաֆիկներ են կազմվել` մարդկանց սպասարկելու համար: Բացի այդ, արդեն ստացվել է անձնագրերի նոր խմբաքանակ, ուստի այդ խնդիրը կարելի է լուծված համարել:
Նշենք, որ վերջին շրջանում ՀՀ քաղաքացիներից բազմաթիվ բողոքներ են ստացվում` անձնագրերի տրամադրումը ուշացնելու համար:
Ա. Օսիկյանն ասաց նաեւ, որ հունիսի 1-ից ՀՀ քաղաքացիները կարող են դիմել նաեւ կենսաչափական անձնագրեր ստանալու համա, սակայն սպասվածին հակառակ` դիմումների քանակը քիչ է, ընդամենը 800 դիմում:
Комментариев нет:
Отправить комментарий