вторник, 10 июля 2012 г.

«Հարսնաքարի» դեպքի քաղաքականացման փորձերը բարոյազրկում են մեր բարոյական ցասումը




«Հարսնաքարի» դեպքի  քաղաքականացման փորձերը բարոյազրկում են մեր բարոյական ցասումը, այս խնդրով տառապող, ջղայնացած ՀՀ բոլոր քաղաքացիների բարոյական ցասումը: Այս մասին ՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ, Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նա տեղեկացրեց, որ այս դեպքին եւ հետագա իրադարձություններին  հետեւում է երեք հարթություններով՝ մարդկային, քաղաքացիական եւ իրավական: «Ինձ համար այս ողբերգության մեջ կա երեք հարթություն՝ մարդկային հարւթյուն՝ ողբերգական սպանություն, ցավ, վիշտ, նյարդային վիճակ, նստվածք: Երկրոդը քաղաքացիականն է, այս ողբերգությունը քաղաքացիական ակտիվության համար առիթ է, բայց ինչի՞ առիթ, առիթ հասկանալու, թե ինչ անել, որ նման դեպքեր չլինեն ոչ մեկիս հետ, ինչպես կանխել նման դեպքերը: Երրորդը իրավական հարթությունն է»,- նշեց նա:
ԿԳ ՀՀԿ-ական նախարարը նշեց, որ թե երեկվա դեպքերում, թե ընդհանրապես ծավալվող իրադարձություններում քաղաքական հարթություն գոյություն չունի:
Ավելի վաղ հուլիսի 8-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ սպա Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառության արարողությունն ուղեկցվել է ցուցարարների նկատմամբ ոստիկանների կողմից ուժի գործադրմամբ: Ոստիկանությունն արգելել է հավաքվածներին մոտենալ «Հարսնաքար» ռեստորանին, ինչից հետո մարդիկ ի նշան բողոքի փակել են Աճառյան փողոցը: Կարմիրբերետավորներն ու վահաններով եւ մահակներով զինված ոստիկանները` Երեւանի փոխգնդապետ Ռոբերտ Մելքոնյանի ցուցումով, ուժ են կիրառել, հրել եւ քաշքշել մարդկանց: Ի դեպ, «Հարսնաքար» ռեստորանում է եղել նաեւ Ազգային Ժողովի պատգամավոր, Ռուբեն Հայրապետյանը, ով հարվածել է Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Արման Վեզիրյանին` նրան գետին տապալելով:
Վերջինս  ասել էր, թե Հայրապետյանի հասցեին որեւէ վիրավորական արտահայտություն չի արել. «Ես ընդամենը լուսանկարել եմ տվյալ տարածքում կանգնած ոստիկաններին, ոչ ես որեւէ բան չեմ ասել, ես չեմ եկել ընդեղ ցույցին մասնակցելու ես այնտեղ եղել եմ որպես Հելսինկյան ասոցիացիայի աշխատակից, դիտորդ, իրավապաշտպան»:
Չկարողանալով մոտենալ ռեստորանին, հավաքվածները երթ են արել Բաբաջանյան  պողոտայով` դեպի Ռուբեն Հայրապետյանի առանձնատուն, որը եւս շրջապատված է եղել ոստիկանական մեծ ուժերով: Հավաքվածները վանկարկել են «Նեմեց-մարդասպան» :

Комментариев нет: