пятница, 29 июня 2012 г.

Օ՜,շնորհավորում եմ հարգելի անցորդ:Դուք հենց նոր խնայեցիք 3 վարկյան և տրորեցիք խոտածածկ տարածքը:Մ՛ի մտածեք,թե ես չեմ գնահատում 3 վարկյանը,ուղակի կան շատ բաներ,որի համար պետք չէ ափսոսալ 3 վարկյանը:Այս տարածքը,գտնվում է Գյումրու դրամատիկական թատրոնի դիմաց:Ծիծաղելի է,երբ խոտածածկ տարածքներում պակասում է խոտը,իսկ սալապատ տարածքներում տեղ-տեղ աճել են խոտեր:Ձեզ մոտ էլ հարց առաջացավ,թե ո՞վ է մեղավոր այս ամենի համար:Փորձեմ պատասխանել․ինձ թվում է,մենք բոլորս ենք մեղավոր,որ չենք հետևում մեր քաղաքին,փչացնում ենք և ոչինչ չենք ձեռնարկում․․․
Շատ մարդկանց չի հուզում այդ խնդիրը:Ու կարևորագույն խնդիրներից է դառնում մարդկանց անտարբերությունը:Խոտածածկ տարածքները նաև անհրաժեշտ են օդի մաքրության ու քաղաքի գեղեցկության համար:Պետք է հանել այս մտածելակերպը․«Մեր հայաթը կանաչ է ու մաքուր,թող ըստեղի համար էլ ըստեղած մարդիկ մտածեն»:
Քաղաքային իշխանություններն էլ են մատնում անտարբերության՝ ո՛չ բարեկարգում են,ո՛չ արգելում:Ու էս երկու խավի անտարբերության պատճառով տուժում են և՛ մարդիկ,և՛ քաղաքը:Մի կողմից էլ հաճելի չէ քայլելիս տեսնել նման անբարեկարգ տարածքներ:Կառուցենք մեր քաղաքը մեր ձեռքերով:

Հեղինակ `Կարեն Նազարյան

Комментариев нет: