пятница, 29 июня 2012 г.
Օ՜,շնորհավորում
եմ հարգելի անցորդ:Դուք հենց նոր խնայեցիք 3 վարկյան և տրորեցիք խոտածածկ
տարածքը:Մ՛ի մտածեք,թե ես չեմ գնահատում 3 վարկյանը,ուղակի կան շատ
բաներ,որի համար պետք չէ ափսոսալ 3 վարկյանը:Այս տարածքը,գտնվում է
Գյումրու դրամատիկական թատրոնի դիմաց:Ծիծաղելի է,երբ խոտածածկ տարածքներում
պակասում է խոտը,իսկ սալապատ տարածքներում տեղ-տեղ աճել են խոտեր:Ձեզ մոտ
էլ հարց առաջացավ,թե ո՞վ է մեղավոր այս ամենի
համար:Փորձեմ պատասխանել․ինձ թվում է,մենք բոլորս ենք մեղավոր,որ չենք
հետևում մեր քաղաքին,փչացնում ենք և ոչինչ չենք ձեռնարկում․․․
Շատ
մարդկանց չի հուզում այդ խնդիրը:Ու կարևորագույն խնդիրներից է դառնում
մարդկանց անտարբերությունը:Խոտածածկ տարածքները նաև անհրաժեշտ են օդի
մաքրության ու քաղաքի գեղեցկության համար:Պետք է հանել այս
մտածելակերպը․«Մեր հայաթը կանաչ է ու մաքուր,թող ըստեղի համար էլ ըստեղած
մարդիկ մտածեն»:
Քաղաքային իշխանություններն էլ են մատնում
անտարբերության՝ ո՛չ բարեկարգում են,ո՛չ արգելում:Ու էս երկու խավի
անտարբերության պատճառով տուժում են և՛ մարդիկ,և՛ քաղաքը:Մի կողմից էլ
հաճելի չէ քայլելիս տեսնել նման անբարեկարգ տարածքներ:Կառուցենք մեր քաղաքը
մեր ձեռքերով:
Հեղինակ `Կարեն Նազարյան
Շիրակացի փողոցի սկզբնամասում գտնվող Ճերմակ
հիվանդանոցի հարող փողոցի մի մայթից մյուսին անցնելու համար չկա ոչ մի
ճանապարհային նշան, ինչը դժգոհություն է առաջացնում մարդկանց մոտ: Հունիսի
20-ին ավագանու նիստին ներկա կենտրոնի անդամները այդ հարցը բարձրացրին,
որին ի պատասխան հնչեց, որ փողոցում նշան կտեղադրվի,անցել է 8 օր , նշան չի
տեղադրվել իսկ փողոցի երթևեկությունը վտանգ է ներկայացնում մարդու
կյանքին:
вторник, 26 июня 2012 г.
Բնապահպանները բողոքի ակցիա կանցկացնեն` Երեւանի Նանսենի այգում կառուցապատման դեմ
Երեւանում, հունիսի 27-ին, ժամը 11-ին, բողոքի ակցիա տեղի կունենա քաղաքապետարանի դիմաց` ընդեմ Նանսենի այգում կատարվող կառուցապատման:
Այս կապակցությամբ, այդ տարածքի բնակիչները հաղորդագրություն են տարածել, որում ասվում է.
«Նանսենի այգում դեռեւս շարունակվում են կառուցապատման աշխատանքները, որոնց օրինական հիմքերը խիստ կասկածելի են` չեն անցկացվել հանրային լսումներ, իսկ քաղաքապետարանը մեր` բնակիչների բողոքներին պատասխանել է միայն մամլո ասուլիսի ձեւով, որտեղ այդպես էլ հիմնավոր տեղեկատվություն չի տրվել կատարվող աշխատանքների վերաբերյալ:
Հաշվի առնելով այս ամենը եւ մինչ այժմ կատարված հաջողված ու անհաջող փորձերը` հանրային տարածքներն իրենց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու համար, մենք` Երեւանի եւ մասնավորապես Նանսենի այգու շրջակա տարածքի բնակիչներս, նախաձեռնում ենք բողոքի ակցիա Երեւանի քաղաքապետարանի մոտ, որի ժամանակ կպահանջենք, որպեսզի քաղաքապետն անձամբ պատասխանի բնակիչների հարցերին եւ չեղյալ համարի այն որոշումները, որ կայացրել է առանց մեր` քաղաքացիներիս համաձայնության:
Հորդորում ենք բոլոր շահագրգիռ կողմերին իրենց ֆիզիկական ներկայությամբ արտահայտել իրենց բողոքը եւ դրանով իսկ նպաստել մեր քաղաքի եւս մի հանրային ու կանաչապատ տարածքի պահպանմանն ու նպատակային նշանակությամբ օգտագործմանը»:
вторник, 19 июня 2012 г.
Մեկնարկում է ԵՄ-ի հետ Ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը
Հունիսի 19-20-ին Բրյուսելում կմեկնարկի
Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու
(ԽՀԱԱԳ) ստեղծման շուրջ բանակցությունների առաջին փուլը: Այդ մասին
տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
Բանակցություններին մասնակցելու նպատակով Բրյուսել կմեկնի ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, ԽՀԱԱԳ գլխավոր բանակցող Գարեգին Մելքոնյանի գլխավորած պատվիրակությունը: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցային ուղղություններին առնչվող հարցեր:
Պատվիրակություն կազմում ընդգրկված են ՀՀ արտաքին գործերի, ֆինանսների, էներգետիկայի եւ բնական պաշարների, գյուղատնտեսության, տրանսպորտի եւ կապի, արդարադատության նախարարությունների, ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչները:
Բանակցություններին մասնակցելու նպատակով Բրյուսել կմեկնի ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, ԽՀԱԱԳ գլխավոր բանակցող Գարեգին Մելքոնյանի գլխավորած պատվիրակությունը: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցային ուղղություններին առնչվող հարցեր:
Պատվիրակություն կազմում ընդգրկված են ՀՀ արտաքին գործերի, ֆինանսների, էներգետիկայի եւ բնական պաշարների, գյուղատնտեսության, տրանսպորտի եւ կապի, արդարադատության նախարարությունների, ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչները:
понедельник, 18 июня 2012 г.
Թուրքիայում փակվել է թուրք-հայկական հարաբերությունների ազգային կոմիտեն
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնության տապալումից հետո Թուրքիայում փակվել է թուրք-հայկական հարաբերությունների ազգային կոմիտեն: Այս մասին տեղեկացնում է թուրքական Gazeteport կայքը:
Թուրքիայի բարձրագույն ուսումնական խորհրդի կազմում 2003-ին ստեղծված Հայ-թուրքական հարաբերությունների ազգային կոմիտեի պարտականությունն էր՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում հայ-թուրքական հարաբերությունների, հայկական մշակույթի, քաղաքականության եւ հասարակության կառուցվածքի եւ պատմության վերաբերյալ գիտական տեսանկյունից ուսումնասիրություններ իրականացնել եւ ներկայացնել հասարակությանը:
Կոմիտեի կազմի մեջ են եղել Բարձրագույն ոսումնական խորհրդի 2 անդամ, հայկական եւ Կովկասյան հետազոտությունների հետ կապված 7 գիտնական եւ պետական ու ոչ պետական կառույցներում աշխատող 5 փորձագետ:
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ 22 ՏԱՐԵԿԱՆ Է
Քսաներկուամյա Մարիոն Մարեշալ Լե Պենը դարձել է Ֆրանսիայի Ազգային ժողովի
Ստորին պալատի ամենաերիտասարդ պատգամավորը: Այս մասին հայտնում է
France24-ը: Մարիոն Լե Պենը` «Ազգային ճակատ» կուսակցության հիմանդիր Ժան
Մարի Լե Պենի թոռնուհին, պատգամավոր է դարձել Վոկլյուզ շրջանից: 2012
թվականի ընտրություններին «Ազգային ճակատը» ստացել է երկու տեղ:
Կուսակցությունը խորհրդարանում ներկայացված է 1980-ական թվականներից սկսած՝
առաջին անգամ:«Ազգային ճակատը» աջ արմատական կուսակցություն է, որը կողմ է
Ֆրանսիայի` Եվրոպական միությունից, ՆԱՏՕ-ից դուրս գալուն, ինչպես նաև
եվրոյից հրաժարվելուն և միգրացիոն օրենքները խստացնելուն:
четверг, 14 июня 2012 г.
Այսօր` հունիսի 14-ն, Արյան դոնորի համաշխարհային օրն է։
Այսօր` հունիսի 14-ն, Արյան դոնորի համաշխարհային օրն է։ Այն սահմանվել է 2005 թվականին Ժնեւում, Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նստաշրջանում` ի պատիվ ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, որը 1930թ. Նոբելյան մրցանակ է ստացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար:
Արյան դոնորի համաշխարհային օրը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կազմակերպել էին անվարձահատույց արյունատվության ակցիա:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն արդեն 10 տարի իրականացնում է արյունատվական ակցիաներ, որոնց հիմնական նպատակն արյան կարիք ունեցող մարդկանց օգնելն է։
Արյունատվության ակցիային մասնակցում են պետական եւ ոչ պետական բուհերի ուսանողներ եւ երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ ՀԵՀ առողջապահական ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը կոչ է արել բոլորին միանալ նման նախաձեռնություններին, քանի որ օգնությունը մենաշնորհ չէ, եւ օգնելու պարտականությունը յուրաքանչյուրինս է, առավել եւս որ մեր հանրապետությունում առկա է արյան պակասի խնդիրը։
Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Նշենք, որ Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը։ Եթե 2000-2001թթ. տարեկան իրականացվում էր մոտ 6000-7000 արյունատվություն, ապա 2011թ. կատարվել է մոտ 15000 արյունատվություն։
Սպանություն Վարդենիսում....
Օրերս Վարդենիսի Ակունք գյուղում 25-ամյա մի մայրիկ փորձել է ինքնասպանություն գործել, ինչպես նաեւ սպանել իր երկու փոքրիկ՝ երեք ու վեց տարեկան որդիներին:
Նա մկնդեղ է խմեցրել նրանց եւ քնեցրել, ինչից հետո ինքն է խմել: Սակայն երբ նրանց ինքնազգացողությունը վատացել է, նրանց մտերիմները տեղափոխել են Վարդենիսի հիվանդանոց:
Ըստ գյուղում շրջանառվող լուրերի կինը ծանր հոգեվիճակում է եղել` ընտանեկան խնդիրների պատճառով:
Նա ապրում է Գյումրիում, ընտանիքում վեճ է ունեցել, ինչից հետո որոշել է գնալ հեռավոր ազգականի տուն, որտեղ էլ խորը դեպրեսիոն վիճակում որոշել է նման ծայրահեղ քայլի դիմել, ինչը բարեբախտաբար հաջողվել է կանխել:
Այս դեպքի իսկությունը փորձեցինք ճշտել իրավապահներից: Ոստիկանությունից հաստատել են, որ նման դեպք է գրանցվել: Հարուցվել է քրգործ 34-104 հոդվածի 2-դ մասի 1-ին հատվածով (Սպանության հանցափորձ):
Հայաստանի երկնքում հունիսի 11-ի երեկոյան հայտնված երկու լույս արձակող օբյեկտները կարող են լինել ինչ ասես, միայն ոչ չբացահայտվված թռչող օբյեկտ (ՉԹՕ): Այս մասին նշեց Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող Արեգ Միքայելյանը: Նրա խոսքով, դա, ամենայն հվանականությամբ, տիեզերական կամ մթնոլորտային երեւույթ է:
«Ամենայն հավանականությամբ, Հայաստանում նկատել են մթնոլորտի լիցքաթափվող շերտերի լուսավորումները: Այն կարող է առաջ բերել մթնոլորտում այրվող ցանկացած օբյեկտ: Դա տեսողական խաբկանք է, որը չի արտացոլում օբյեկտի իրական ձեւն ու չափերը: Դա կարող է լինել նաեւ մարդու կողմից ստեղծված ինչ-որ սարք, մասնավորապես ռազմական»,-նշեց աստղագետը, հավելելով, որ չի բացառվում ու դա այս կամ օբյեկտի հայելային արտացոլումը լինի երկնքում:
«Ինչ վերաբերում է ԹՉՕ-ին, ապա այդ վարկածը միշտ էլ առաջ է քաշվում, բայց դա անլուրջ է: Մարդկության ողջ պատմության ընթացքում ոչ ոք երբեք ՉԹՕ չի տեսել»,-ասաց նա, վավելելով. հունիսի 8-ի հենց հաջորդ օրը, երբ երկնքում առաջին անգամ տարօրինակ մարմին երեւաց, ինձ սկսեցին անընդհատ զանգահարել, եկան հեռուստատեսությունից: Իմ կյանքում առաջին անգամ մեկ օրում ես 11 հարցազրույց տվեցի եւ բոլորը ուզում էին իմանալ ՉԹՕ-ի մասին, թեեւ խոսքն ընդամենը ռուսական միջմայրցամաքային հրթիռի մասին էր»:
Հունիսի 7-ին, ժամը 21:45-ի սահմաններում, Հայաստանի տարբեր հատվածներից երկնակամարում տարօրինակ երկնային մարմին են նկատել` կոնաձեւ լուսային էֆեկտով:
Ականատեսների վկայությամբ, երեւույթը շատ կարճ է տեւել, որի ընթացքում փոքրիկ լույսը արագ մեծացել է, սկսել սպիտակ ծխի տեսք ընդունել, ապա արագ անհետացել:
Տարօրինակ երեւույթը նկատել են Երեւանում, նաեւ Արմավիրի, Տավուշի եւ Սյունիքի մարզերում, մասնավորապես, Կապան քաղաքում:
Հատկանշական է, որ լույս արձակող օբյեկտը նկատվել է Իսրայելում հարյուրավոր մարդկանց կողմից: Ոստիկանություն են ստացվել մի քանի հարյուր հաղորդագրություններ տարօրինակ լուսարձակող օբյեկտի վերաբերյալ: ՉԹՕ-ն տեսել էին երկրի բոլոր շրջանների բնակիչները:
Այն տեսել են նաեւ Լիբանանում, որի մասին հայտնել էր տեղական «Ալ Նահար» թերթի համացանցային կայքը: Նման հաղորդագրություններ էին ստացվել նաեւ սիրիաթուրքական սահմանից, հայտնում է «IsraelInfo»-ն:
Լիբանանյան թերթերը ենթադրել են, որ երկնքով անցել է խոշոր երկնաքար, սակայն իսրայելցի աստղագետները հերքել են այդ վարկածը: Ynet-ն առաջարկում է այլ բացատրություն. ամենայն հավանականությամբ, իսրայելցիները եւ լիբանանցիները տեսել են ռուսական միջմայրցամաքային «Տոպոլ» հրթիռը:
«ՌԻԱ Նովոստին» հայտնել է, որ «Տոպոլ» հրթիռի մեկնարկն իրականացվել էր մոսկովյան ժամանակով 21:39-ին` Աստրախանի շրջանում:
Բացի այդ, հունիսի 11-ի երեկոյան Երեւանի երկնքում կրկին լուսարձակող օբյեկտներ են նկատվել:
Նկատելի է կապույտ կրակե «պոչ», որը նման է ավելի պարզ երեւացող առաջինին: Սակայն պոչերի դիրքն այլ է, այնպիսի տպավորություն է, կարծես թե 2 օբյեկտներ տարբեր կողմերից ինչ-որ բան են դիտում ներքեւում:
Պետք է ուշադրություն դարձնել նաեւ առաջին օբյեկտի կողքին կապույտ երանգին, որը կարող է լինել երրորդ` ավելի հեռու օբյեկտի հետքը:
Օբյեկտները քաղաքի երկնքում են եղել մոտ մի րոպե, քանի որ կադրերը նկարվել են րոպեական ընդմիջմամբ:
Մոսկվայում սպանված հայազգի դպրոցականի մայրը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին!!
Մոսկվայում սպանված հայագի դպրոցական էդիկ Մարգարյանի մոր` Ալլա Մարգարյանի հայցով կայացված քաղաքացիական դատարանի որոշումն ուժի մեջ է մտել: Նրան արդեն փոխհատուցման վճարման մասին կատարողական թերթիկ է տրվել:
Մոսկվայի թիվ 501 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Մարկարյանը ծեծկռտուքի արդյունքում զոհվել էր 2010 թ. սեպտեմբերին:
Կռվի նախաձեռնողը 9-րդ դասարանցի, ծագումով ադրբեջանցի Մամեդ Մամեդովն էր, ով, ինչպես եւ Էդուարդը, Ռուսաստանի քաղաքացի է: Ըստ իրավապահների` ծեծկռտուքը տեղի է ունեցել դպրոցից ոչ հեռու: Որոշ տվյալներով` Մամեդովը տիրապետում է մարտարվեստի որոշ հնարքների եւ դրանք կիրառել է Մարկարյանի հետ կռվի ժամանակ: Միաժամանկ, Մամեդովի դեմ հարուցված քրեական գործը փակվել է: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Էդիկը տառապել է քրոնիկ հիվանդությամբ, ինչն էլ ճակատագրական է եղել նրա համար:
Այս տարվա մարտին դատարանը Ալլա Մարկարյանի քաղաքացիական հայցով որոշել էր, որ Մամեդովի կողմից հրահրած կոնֆլիկտի սթրեսային իրավիճակի եւ սրտանոթային անբավարարությունից Էդիկի մահվան միջեւ պատճառահետեւանքային կապ կա:
Դատարանը Մեմեդովի ծնողներին պարտավորեցրել էր 500 հազար ռուբլի վճարել: Միժամանակ դատարանը մեղավոր չէր համարել Առողջապահական դեպարտամենտի մանկական պոլիկլինիկային:
Ալլա Մարգարյանի խոսքով սակայն, դատական կատարածուները հրաժարվում են կատարել դատարանի վճիռը: «Այս շաբաթ մենք մտադիր ենք բողոք ներկայացնել կատարածուների նկատմամբ»,-հաղորդել է Մարգարյանը: Նա նաեւ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային` Մամեդ Մամեդովի նկատմամբ կրկին քրեական գործ հարուցելու պահանջով` հաշվի առնելով դատարանի որոշումը, ըստ որի ընդունվում է Էդիկի մահվան եւ Մամեդովի գործողությունների միջեւ կապը: «Ի դեպ, Մամեդովը Մոսկվայից ոչ մի տեղ էլ չի գնացել: Ըստ ամենայնի, նրա հայրն է նման լուրեր տարածքում` անվտանգության նկատառումներից ելնելով»,-նկատեց Ալլա Մարգարյանը:
понедельник, 11 июня 2012 г.
Կենտրոնը բողոքում է ՀՀ քաղաքացու նկատմամբ պետական նման վերաբերմունք ցուցաբերելու դեմ: Հարցը բավական լուրջ է և անհապաղ լուծման կարիք ունի, ինչ արժե տղամարդու այսօրինակ արտասուքի մի կաթիլը: Խորհել է պետք, ոչ թե զխտել...
http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=7667#.T9DFmaad8J0.facebook
вторник, 5 июня 2012 г.
Երեք «նոր» նախարար ՀՀ կառավարությունում 2012-06-04 16:59:59
Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Սահմանադրության համաձայն, վարչապետի առաջարկությամբ այսօր նշանակել է կառավարության անդամներից երեքին. Սերժ Սարգսյանի հրամանագրերով Էդվարդ Նալբանդյանը, Սեյրան Օհանյանը և Արմեն Երիցյանը համապատասխանաբար նշանակվել են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարների պաշտոններում:
Երիտասարդ Ընտրողի Կենտրոնը հայտարարում է
Ազգային մշակույթով զբաղվող և հետաքրքրվող բոլոր անձանց ու կազմակերպություններին, խնդրում եմ օգնեք Գյումրիում վերնիսաժ բացել, Ամենափրկիչ եկեղեցուն հարող տարածքում, ձեր առաքելությունը կլինի ձեռքի աշխատանքով զբաղվող ծանոթ արհեստավորներին և արվեստագետներին ուղղորդել կիրակի օրերին մասնակցելու ցուցահանդես վաճառքին: Տեղերը տրամադրվում են անվճար, միայն պետք է վճարեն` եթե ցանկանում են, սեղանի և աթոռի համար` 300դրամ, դիմեն Սրբազան Հող, 6.53.92 կամ 093.50.35.10, 055.91.81.78հհ
Подписаться на:
Сообщения (Atom)