

Ապրիլի 26-ին Գյումրու «Ասպարեզ» ակումբում տեղի ունեցավ հանդիպում-դասընթաց «
Լրագրողներ հանուն ապագայի»
հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Դեհերյանի եւ «
Սրբազան հող» բարեգործական հասարակական կազմակերպության «
Երիտասարդ ընտրողի կենտրոնի» մի խումբ քաղաքացիական լրագրողների հետ: Մասնակիցները հիմնականում Գյումրիի բոլոր բուհական հաստատություններից ընտրված այն երիտասարդներն
էին, ովքեր պետք է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցեին առաջին անգամ: «Իրազեկ ընտրող» խորագիրը կրող դասընթացը տեւեց մոտ երկու ժամ:
Երիտասարդները սովորեցին ինչպես արագ լուսաբանել տեսածն ու լսածը, ինչպես օգտվել ժամանակակից տեխնիկայից: Դեհերյանը ներկայացրեց նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ու ԵԱՀԿ Երևանի
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ, «Լրագրողներ հանուն ապագայի»
հասարակական կազմակերպության կոզմից ստեղծված երկու կայքեր՝
irazek.am եւ
ditaket.am:
Комментариев нет:
Отправить комментарий