среда, 29 июня 2016 г.
вторник, 28 июня 2016 г.
понедельник, 20 июня 2016 г.
Հունիսի 20-ին նշվում է փախստականների և հարկադիր տեղահանվածների համաշխարհային օրը, որը հաստատել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2000 թվականին։
Երկար տարիներ տարբեր երկրներ ու տարածաշրջաններ նշել են սեփական հիշատակի օրերն ու նույնիսկ շաբաթները՝ նվիրված փախստականներին։ Դրանցից ամենահայտնին համարվում է Աֆրիկացի փախստականների օրը, որը նշվում է մի քանի երկրներում հունիսի 20-ին։ 2000 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է հատուկ բանաձև՝ համերաշխություն արտահայտելով Աֆրիկայի հետ, որտեղ գտնվում են մեծ թվով փախստականներ։ Այս մասին հայտնում է Calend.ru-ն։
Աշխարհում բոլոր փախստականների 80 տոկոսը կանայք ու երեխաներն են։
Ներկայում մոլորակի վրա գրանցված են մոտ 20 մլն փախստական և 25 մլն ներքին տեղահանված անձ։

пятница, 17 июня 2016 г.
Համացանցի օգտատերը Google-ի քարտեզի վրա հսկայական անհայտ էակ է հայտաբերել
Օգտատերը նշում է, որ այն նման է առասպելական կրակենին: Օգտատերը պնդում է, որ կետը, որտեղ հայտնաբերել է «հրեշին», գտնվում է Անտարկտիդայից ոչ հեռու: Նա նաեւ նշել է, որ այն կարող է մինչեւ 120 մետր երկարություն ունենալ:Տարօրինակ նկարի գոյության մեջ համոզվել կարելի է Google-map-ի արբանյակային ռեժիմի օգնությամբ: Բավական է միայն նշել կետի կոորդինատները (63° 2'56.73«S 60°57'32.38«W):
Աղբյուր՝ news.am
пятница, 18 декабря 2015 г.
Դատական նիստը մեկ ամսով կհետաձգվի՞
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը փորձեց պարզել, թե ինչու են Պերմյակովին երկու հանրային պաշտպան տրամադրել. "Ցանկացած մարդ պաշտպանվելու իրավունք ունի՝ անգամ Պերմյակովը, սակայն պետք է նկատի ունենալ, որ հանրային պաշտպանի ծախսերը ՀՀ է իրականացնում": Պաշտպանական կողմը նշեց, որ հանրային պաշտպաններից մեկի՝ Արմեն Պողոսյանի, աշխատանքային պայմանագիրը լրանում է դեկտեմբերի 31-ին, դրանից հետո ներգրավված կլինի մեկ պաշտպան: Պաշտպան Էդուարդ Աղաջանյանը միջնորդությամբ հանդես եկավ՝ դատական նիստը մեկ ամսով հետաձգելու վերաբերյալ, քանի որ չի հասցրել 26 հատորանց քրեական գործին ծանոթանալ:Աղբյուր՝tsayg.am
Պերմյակովը սատանի՞ստ է

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը նշեց, որ կարևոր նկատառում ունի, լրագրողների մասնակցությամբ դատավարությունը ազատ կլինի թե չէ: "Շատ Քրեական հանգամանքներ են ի հայտ եկել մեզ համար, որոնք կներկայացնենք: Գործի նյութերին ծանոթանալու ընթացքում պարզել ենք, որ Պերմյակովն օդնոկլասսնիկիում գրանցված լինելով, պայմանագիր է կնքել սատանայի հետ: Այս էջում հակակրոնական գրառումներ են արվել: Այն մի քանի անձի համար է նախատեսված եղել: 54 ընկերներ ունի այդ էջը: Դրանից օգտվել են Սերգեյ Վարոնևը ևս մեկն ու Պալիչ էջը, ով 19 տարեկան է: Սատանայի հետ պայմանագիր էջը կարծիք է ստեղծում, որ Պերմյակովը սատանիստ է": Երեմ Սարգսյանն ասաց, որ մենք միջնորդել ենք դատավարական անհրաժեշտ գործողություններ իրականացվեն: Քննիչը նշել, որ այդ գրառումն արվել է 2013 թվականին: Լուսինե Սահակյանն ասաց՝ "Երբ հարցը հասնում էր նրան, թե ինչ պատահեց, երբ մեծահասակների սպանությունը կատարվեց, եթե անգամ վախ կար, որ աղմուկ կբարձրացնեին, շատ բաց հարց էր մնում, որ այն պայմաններում, երբ զենքի մեջ կային փամփուշտներ, երեխայի սպանությունը սվին դանակով արվեց: Շատ լուրջ խնդիրներ ի հայտ եկան, երբ իմացանք, որ Պերմյակովն առողջական խնդիրներ ունի, վկայում են, որ նա սատանիստ է: Նա այդ էջում գրել էր, որ կզոհաբերի մի քանի կին ու մի քանի տղամարդ": Լուսինե Սահակյանը հավելեց՝ անձը սատանիստ է և դա միանշանակ պարզ է մեզ համար:
Աղբյուր՝tsayg.am
Հայաստանի գետային էկոհամակարգը վտանգված է. ներկայացվեցին ՓՀԷԿ-երի ծրագրի արդյունքները
Դեկտեմբերի 15-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփվեցին ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի առաջին արդյունքները: Ներկայացնելով կատարված աշխատանքների արդյունքները` Ծրագրի համակարգող, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն ասաց. «Ծրագիրը սկսվեց անցյալ տարի՝ նոյեմբերին: Ծրագրի 10 փորձագետները մշակել են Ծրագրի մեթոդաբանությունը, մշակել ենք ստուգման թերթիկ, որը պարունակում է 78 սպեցիֆիկացիա: Իմի ենք բերել տարբեր գերատեսչություններում առկա փաստաթղթերը, եւ այդ փաստաթղթերով սկսել ենք մեր այցելությունները:… Երբ որ մենք նամակով դիմել ենք փոքր ՀԷԿ-երի սեփականատերերին, մենք հատուկ զգուշացրել ենք, որ դրանք տեսչական ստուգումներ չեն, որ դա մոնիտորինգ է իրավիճակի գնահատման համար:
Մենք այցելել ենք 87 փոքր ՀԷԿ 8 մարզում: Փոքր ՀԷԿ-երով ամենախտացված մարզը Սյունիքի մարզն է: Այնտեղ մոտ 32 փոքր ՀԷԿ արդեն շահագործվում է, եւ 11-ը շուտով կհանձնեն շահագործման:… Երկրորդ տեղը զբաղեցնում է Վայոց ձորի մարզը: Այս մարզի առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն Սյունիքի Վայոց ձորի մարզի տարածքը բավականին փոքր է: Եւ այստեղ գետերն ուղղակի լցված են փոքր ՀԷԿ-երով: Մենք ուսումնասիրել ենք նաեւ գետերի իրավիճակը եւ տեսել ենք, որ առնվազն 4 գետի վրա փոքր ՀԷԿ-երի քանակությունն այնքան է, որ գետի 50 տոկոսից ավելին վերցված է խողովակի մեջ: Սա առաջին հերթին Եղեգիս գետն է: Եղեգիսի վրա կառուցված ՓՀԷԿ-երը առանձին ՓՀԷԿ-եր են, պատկանում են տարբեր սեփականատերերի, բայց եթե նայում ես գետի ծանրաբեռնվածության տեսակետից, ստացվում է, որ դու նայում ես մի ամբողջ կասկադի, այսինքն, այնտեղ ջուրը դուրս է գալիս մի ՓՀԷԿ-ից, գետ չի մտնում, միանգամից մտնում է մյուս փոքր ՀԷԿ-ի խողովակը: Ավելին, Եղեգիսի 2 վտակների՝ Այսասի եւ Կարակայայի, 50 տոկոսից ավելին իրենց հերթին ծանրաբեռնված են փոքր ՀԷԿ-երով: Լոռու մարզում Տանձուտ գետի նույնպես 50 տոկոսից ավելին վերցված է խողովակի մեջ: Դա գետի համար անընդունելի է, այնտեղ գետ չի մնում, սա ամբողջությամբ ոչնչացնում է էկոհամակարգը:
Մեր ուսումնասիրած 87 փոքր ՀԷԿ-երում ոչ մի տեղ դրված չէ ջրաչափ, որով կարող ենք հասկանալ, թե որքան բնապահպանական թողք է բաց թողնվում գետ: Վերահսկողությունն այստեղ դառնում է շատ ծանր եւ անկառավարելի: …
Մոնիտորինգի արդյունքում մենք հասկացանք, որ մենք ունենք շատ հարուստ ձկնապաշար, սակայն մեր փոքր ՀԷԿ-երն այնպես են կառուցված, որ ձկները ոչ կարող են անցնել, ոչ գնալ ձվադրման: Ձկնանցարանի տեսանկյունից մենք ունենք 3 լավ օրինակ` «Իշխանասար», «Սիրարփի» փոքր ՀԷԿ-երը եւ «Թեժ» փոքր ՀԷԿ-ը, որը պատվար չունի:
Մյուս արդյունքն այն է, որ ՓՀԷԿ-երի համար պետք է ունենաս բարձրությունների նիշերի տարբերություն, որի հաշվին պետք է արտադրվի էլեկտրաէներգիա: Նախագծողները, թե սեփականատերերը այնպիսի տեղեր են ընտրում, որ ոչ թե գետերի վրա է, այլ մայրական աղբյուրների վրա: Մենք նման 4 ՓՀԷԿ հայտնաբերեցինք, որ Սիսիանի շրջանում խմելու մաքուր ջրի աղբյուրների վրա են կառուցված: Բայց չենք կարող ասել, որ սա անօրինական է, նման օրենք չկա, որը կարող է արգելել կառուցել: Բայց մենք հասկանում ենք, որ կարող ենք կորցնել այդ աղբյուրները, որոնք մեր հարստությունն են:
…Ներկայումս ՓՀԷԿ-երը չեն կաորղանում ապահովել իրենց դրվածքային հզորությունը եւ արտադրությունը: Մեկ ամիս չկա, որ Սյունիքում էինք, երբ ոռոգման սեզոն չէ, մենք տեսել ենք քանի ՓՀԷԿ, որ չէին աշխատում, որովհետեւ գետում ջուր չկա: Մտնում ես կայան, տեսնում ես 6 կամ 4 հատ ագրեգատ է դրված, բայց աշխատում է մեկը կամ երկուսը, որովհետեւ գետում ջուր չկա: Ջուր չկա, որ մենք էլ կառուցենք փոքր ՀԷԿ-երը:
Մյուս խնդիրն առնչվում է ՓՀԷԿ-երի սարքավորումներին: ՓՀԷԿ-ն աշխատում է 1 տարի, երկու տարի: Մտնում ես կայան ու տեսնում ես, որ այնքան հին ու վատ սարքավորումներ են դրված, որ նույնիսկ թվում է, թե ՓՀԷԿ-երը 10-20 տարվա վաղեմության են: Այսինքն շատ վատ, շատ էժան եւ ոչ նպատակահարմար սարքավորումներով մարդիկ ցանկանում են ստանալ էլեկտրաէներգիա եւ զարգացնել այլընտրանքային էներգիայի ոլորտը»:
Ինգա Զարաֆյանը նշեց, որ Ծրագրը մեծ ուշադրության է արժանացել միջազգային հրապարակներում: Տարբեր երկրների ներկայացուցիչներ փորձել են ծանոթանալ Ծրագրի մեթոդաբանության հետ, որովհետեւ նմանատիպ խնդիրներ բոլոր տեղերում կան, եւ բոլորը շատ հետաքրքրված են: Ինգա Զարաֆյանը նաեւ ասաց, որ ՓՀԷԿ ոլորտի բարեփոխումների համար Ծրագրի փորձագետները պատրաստում են առաջարկություններ:
ՀՀ բնապահպանության նախարարությունից ծրագրի համակարգող, ՀՀ բնապահպանության նախարարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ
Ավալյանը ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարարության դիրքորոշումը փոքր ՀԷԿ-երի ոլորտի նկատմամբ: Նա մասնավորապես ասաց. «Փաստորեն առաջին անգամ ՀՀ բնապահպանության նախարարությունը եւ բնապահպանական հասարակական կազմակերպությունը համատեղ բնապահպանական ծրագիր են իրականացնում: ՀՀ բնապահպանության նախարարի մոտ քննարկում է եղել եւ շատ մանրամասն ներկայացվել է ամբողջ գործընթացը: Բնապահպանության նախարարությունը մինչ այս պահը կատարված աշխատանքներին խիստ դրական գնահատական է տվել եւ ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ նաեւ պատրաստակամություն է ցուցաբերում հետագայում՝ այս ահռելի տեղեկատվությունն ամփոփելուց հետո, առանձին ՓՀԷԿ-երի սեփականատերերի, ՓՀԷԿ-երի գործադիր տնօրենների հետ հանդիպում կազմակերպել, եւ յուրաքանչյուր ՓՀԷԿ-ի առաջ կոնկրետ խնդիրներ պետք է դրվեն: Այնպես չի, որ միայն վատ օրինակով ՓՀԷԿ-եր են, կա նաեւ, ճիշտ է շատ քիչ այս պահին, բայց լավ, բարեխիղճ, առանց շրջակա միջավայրին վնաս հասցնելու կազմակերպված հոսանքի արտադրություն, կազմակերպված բիզնես: Այսինքն` այնպես չէ, որ հնարավոր է առանց բնությանը վնաս պատճառելու փոքր ՀԷԿ-երն աշխատեցնել: Պարզապես որոշ ՓՀԷԿ-եր, կամ ՓՀԷԿ-երի մեծ մասը, իրենց արտոնյալ պայմաններում զգալով, կատարել են խախտումներ, որը հետագայում բերել է այն իրավիճակին, որը ներկայացվեց: Ցավոք սրտի, այդ խախտումները շատ տարաբնույթ խնդիրների հետ են կապված: Կա թերություն, որը կապված է կոնկրետ նախագծողի հետ: ՓՀԷԿ-ի տիրոջն ասում ես, ասում է սա իմ նախագիծը, սա իմ փաստաթուղթը, այստեղ սա է նախատեսված, ես էլ որպես պարտաճանաչ գործարար, ինչ տվել եք, նա էլ կառուցել եմ:Սա մի խումբն է: Կա մի խումբ էլ, որը շատ նորմալ նախագիծը ձեռքը խախտումներ է կատարել եւ գնացել է այլ ուղղությամբ: Ամեն մի ՓՀԷԿ-ի նկատմամբ լինելու է յուրահատուկ առանձին մոտեցում, եւ ամեն մի ՓՀԷԿ-ի նկատմամբ եւ դրական, եւ բացասական իմաստով վերաբերմունքը լինելու է: Նույնիսկ բնապահպանության նախարարը խոստացավ, որ եթե, այնուամենայնիվ, մենք կառանձնացնենք ՓՀԷԿ-եր, որոնց կտրամադրենք այսպես կոչված «կանաչ» անձնագրեր, ապա բոլոր պետական մարմիններում հանդիսանալ միջնորդ դրանց խնդիրների կարգավորման, օգնելու հարցում եւ այլն: … Այս պահի դրությամբ որեւէ թերության, որեւիցե բացթողման հետ կապված որեևիցե կառույցի հանձնարարություն տրված չէ, մենք կսպասենք այնքան ժամանակ, մինչեւ ամբողջովին կամփոփվի տեղեկատվությունը, եւ դրանից հետո կլնինեն եւ տեսչությանը հանձնարարություններ, եւ ջրային գործակալությանը եւ այլ կառույցներին»:
ՓՀԷԿ-երի ազդեցությունը գետային ձկնաշխարհի վրա ներկայացրեց Ծրագրի փորձագետ, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Կենսաբանության եւ դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Պիպոյանը: Նա մասնավորապես ասաց. «Կառուցվածքային իմաստով բոլոր փոքր ՀԷԿ-երը կառուցված են այն տարբերակով, որ կարծես թե նախատեսում են ձկնանցարաններ, որտեղով ձկները պետք բարձրանան գետի հաջորդ հատվածը եւ շարունակեն իրենց գաղթը ձվադրման կամ սննդառության առումով: Ուսումնասիրված 87 ՓՀԷԿ-ի ձկնանցարանից 85-ը կամ 83-ը չէին համապատասխանում ձկների ոչ կենսաբանական, ոչ ֆիզիկական հնարավորություններին: Ձուկը թռչուն չէ, նա անպայմանորեն կապված է ջրային միջավայրի հետ, եւ որպեսզի այն աստիճանները կարողանա անցնի, հարկավոր է, որ նա ունենա ջրի հոսքի որոշակի պաշար, որպեսզի կարողանա ուժ հավաքի եւ նրա մեջ արթնանա գաղթի բնազդը: Եւ ստացվում է, որ այն ջուրը, որ գալիս է եւ այն աստիճանը, որը պետք է բարձրանա, որից ջուրը թափվում է, չի կարող ուղղակի հաղթահարել: Ստացվում է, որ կա ձկնանցարան, բայց ձուկը չի կարող այդտեղով անցնել: Ես շատ լավ օրինակ ունեմ Մարց գետի առումով, Մարց գետը ժամանակին մեծաքանակ կարմրախայտի պաշարներ ունեցող գետերից մեկն էր: Այսօր եթե այդ գետի վրա 3 փոքր ՀԷԿ կա, եւ առաջին ՓՀԷԿ-ի պատվարը մոտ 3-4կմ է հեռու գետաբերանից, ստացվում է, որ ձուկը, գալով այդտեղ եւ համարյա թե չունենալով ձկնանցարան, չի կարողանում բարձրանալ: Ես, որպես ձկնաբան, վաղուց եմ զբաղվում Հայաստանի ձկնապաշարների ուսումնասիրությամբ եւ ձկնային տեսակային բազմազանությամբ, եւ ինձ համար միշտ հարց էր, թե ինչու վերին հոսքերում չեն հանդիպում այն ձկնատեսակները, որոնք 30-40 տարի առաջ մեծաթիվ էին բոլոր գետրում: Չէի էլ մտածում, որ փոքր ՀԷԿ-երի պատվարները կարող էին նման նշանակություն ունենալ ժամանակակից ձկների կենսաբազմազանության առումով: …Ձորագետը հսկա գետ է, նրա ստորին հատվածում հանդիպում է առնվազն 14-15 տեսակի ձուկ, վերին հոսքում՝ 3-4: Հարց է առաջանում, թե ուր կորան այդ ձկները ընդամենը 5-6կմ այն կողմ: Երբ որ հայտնաբերեցի «ՁորաՀԷԿ»-ի պատվարը, որն ամբողջովին փակում է գետի հունը եւ ձկնանցարան չունի, ընդհանրապես նախատեսված չի եղել, ստացվում է, որ ձկները գալով եւ հանդիպելով առաջին պատվարին, որտեղ ջուրն ընդհանրապես չկա, չեն էլ կարողանում եւ չեն էլ կարող անցնել հաջորդ հատված: Հետեւաբար կենսաբազմազանությունը որը ժամանակին կար այնտեղ, այսօր իջել կամ իջնում է դեպի զրո: …. Որոտան գետը 17-18 տեսակ ուներ, այսօր մնացել է գետի հունը որպես նոմինալ հասկացություն, դա ամբողջովին խողովակներով հոսող ինչ-որ մի հոսք է, որտեղ պարբերաբար լցվում է հայտնի չէ թե ինչ ծագումով կարմրախայտ, ... որը չի էլ բազմանում որսվելու պատճառով: Բայց գետը ակվարիում չէ, այն մի ամբողջ էկոհամակարգ է: Այնտեղ կան նաեւ ջրիմուռներ, միաբջիջ կենդանիներ, տարբեր անողնաշարավորներ, դրանց մասին ո՞վ պետք է մտածի: Չէ՞ որ դա ցանկացած երկրի ամենամեծ հարստությունն է: Մենք պետք է խոսենք էկոհամակարգային մոտեցման եւ ոչ թե մեկ օրգանիզմի պաշտպանության խնդրի մասին: Ձուկը, որպեսզի իր գոյությունը պաշտպանի, նա պետք է ինչ-որ բանով սնվի: Եթե ջուրը մտնում է խողովակ եւ անընդհատ հոսում է խողովակներով, նրա մեջ բնականաբար որեւէ այլ կենդանի կամ բույս չի կարող աճել, հետեւաբար ձուկը զրկվում է իր սննդի օբյեկտից: Դա էլ պատճառներից մեկն է, որ ձկան քանակությունը քչանում է»:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայունօգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրիշրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Աղբյուր՝ ecolur.am
Подписаться на:
Сообщения (Atom)







