воскресенье, 12 июля 2015 г.

Վարդավառ..

Վարդավառը, կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։
Տոնի պատմությունը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից։ Հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։ Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում։ Վարդավառի խորհուրդը նաև եղել է ջրի պաշտամունքը, երբ աղերսել են արգասավորությունն ու պտղաբերությունը հովանավորող ուժերին։ Ավելի վաղ ժամանակներում տոնակատարությունը հիմնականում տեղի է ունեցել սարերում, ջրերի ակունքների մոտ, որոնք համարվել են յուրօրինակ սրբատեղիներ և ուր կատարվել են զոհաբերություններ՝ ի պատիվ ջրի հովանավորող ոգիների։ Ջրին աղերսվող ծեսերն ունեցել են անձրև խնդրելու, հնարավոր երաշտը կանխելու նշանակություն։
Վարդավառը նաև բերքահավաքի հետ կապվող առաջին տոներից էր, որի ծեսերը մասամբ նվիրված էին բերք ու բարին ապահովող աստվածություններին։ Վարդավառին սովորաբար եկեղեցուն նվիրաբերել են հասկեր, աղերսել, որ արտերն ու այգիները զերծ մնան աղետներից (կարկուտից, մորեխից), ծառերի դալար ոստերով զարդարել են տները, ծաղկեփնջեր նվիրել միմյանց, աղավնիներ թռցրել, կազմակերպել ջրախաղեր, զվարճություններ, խնջույքներ, անասնապահները ծաղիկներով զարդարել են անասունների ճակատները ևն։ Շատ գավառներում Վարդավառին կրկընվել են Տյառնընդառաջի, այլուր՝ Համբարձման մի շարք արարողություններ, օրինակ՝ վիճակ հանելու սովորությունը։ Որոշ տեղերում Վարդավառը տոնել են հաստատուն օր (հուլիսի 22-ից հետո առաջին կիրակի օրը), այլուր՝ Զատկից 98 օր հետո։ Ներկայումս Վարդվառը կորցրել է երբեմնի նշանակությունը. գյուղերում կազմակերպվում են խնջույքներ, զբոսանքներ։



понедельник, 6 июля 2015 г.

Պայքարը շարունակվում է. Մաքսիմ Սարգսյան


Բաքվում փակվել է ԵԱՀԿ գրասենյակը

Բաքվում իր գործունեությունը դադարեցրել է ԵԱՀԿ ծրագրերի համակարգողի գրասենյակը: Այս մասին հաղորդում է ԵԱՀԿ կայքը:
Միաժամանակ, կազմակերպությունը նշում է, որ ԵԱՀԿ-ն բաց է մնում Ադրբեջանի հետ այլ տեսակի համագործակցության համար:

Աղբյուր` news.am

Հունաստանի քաղաքացիների 60.5%-ը դեմ է քվեարկել վարկատուների պահանջներին

Հունաստանում անցկացված հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 60.5%-ը դեմ է քվեարկել վարկատուների պահանջներին, 39.41%-ը՝ կողմ:

Երկրի ՆԳՆ-ի հաղորդմամբ, այսպիսի արդյունքներ են արձանագրվել ընտրատեղամասերի 26.29%-ի քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում:
Հունաստանի կառավարությունը քաղաքացիներին առաջարկել էր «այո» կամ «ոչ» ասել հարցին, արդյո՞ք հարկավոր է ընդունել այս տարվա հունիսի 25-ին Եվրահանձնաժողովի, Եվրոպական կենտրոնական բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացրած համաձայնագրի նախագիծը:
Աղբյուր` news.am

25 ամենահետաքրքիր տեսքով պտուղները.

























Խոշոր հրդեհ Ծիծեռնակաբերդի հարակից տարածքում

Փրկարար ծառայությունում հուլիսի 5-ին ժամը 21:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Հայոց ցեղասպանության թանգարանի հարեւանությամբ գտնվող անտառում հրդեհ է բռնկվել:
Հրդեհը տեսանելի է քաղաքի տարբեր ծայրամասերից: Ժամանել են 80-ից ավելի հրշեջներ, տասից ավելի մարտական հաշվարկներ: Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան:


Աղբյուր` news.am

четверг, 2 июля 2015 г.

Վաղինակ Շուշանյանը առողջական խնդիրներ ունի

«Սիրելի ընկերներ առողջական խնդիրների պատճառով 3 օր չեմ լինի ձեր տեսադաշտում: Կվերադառնամ կազդուրված ու նույն ոգով , որով սկսել էինք կշարունակենք պայքարը միասին»,- գրում է իր ֆեյսբուքյան էջում «Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը:

https://www.facebook.com/vaxinak.shushanyan/posts/900264080068091?notif_t=close_friend_activity