четверг, 19 июля 2012 г.

Յուրաքանչյուր աղբանոց մեծ քանակությամբ թունավոր նյութեր է արտադրում ` վտանգելով մարդու առողջությունը: Ապա ինչու չփորձենք մաքուր պահել մեր հարակից տարածքները` ապահովելով մեր և մեր սերնդի առողջ ապագան:

вторник, 10 июля 2012 г.

Իջեւանում ծառը տապալվել է եւ փակել ճանապարհը


Տավուշի մարզում, հուլիսի 9-ին, ժամը 17.40-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետեւանքով Իջեւան քաղաքի երիտասարդական փողոցում՝ 5-րդ դպրոցի մոտակայքում, ծառը տապալվել է եւ փակել ճանապարհի երթեւեկելի մասը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Փրկարարները մասնատել են ծառը եւ հեռացրել ճանապարհից:

«Հարսնաքարի» դեպքի քաղաքականացման փորձերը բարոյազրկում են մեր բարոյական ցասումը




«Հարսնաքարի» դեպքի  քաղաքականացման փորձերը բարոյազրկում են մեր բարոյական ցասումը, այս խնդրով տառապող, ջղայնացած ՀՀ բոլոր քաղաքացիների բարոյական ցասումը: Այս մասին ՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ, Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նա տեղեկացրեց, որ այս դեպքին եւ հետագա իրադարձություններին  հետեւում է երեք հարթություններով՝ մարդկային, քաղաքացիական եւ իրավական: «Ինձ համար այս ողբերգության մեջ կա երեք հարթություն՝ մարդկային հարւթյուն՝ ողբերգական սպանություն, ցավ, վիշտ, նյարդային վիճակ, նստվածք: Երկրոդը քաղաքացիականն է, այս ողբերգությունը քաղաքացիական ակտիվության համար առիթ է, բայց ինչի՞ առիթ, առիթ հասկանալու, թե ինչ անել, որ նման դեպքեր չլինեն ոչ մեկիս հետ, ինչպես կանխել նման դեպքերը: Երրորդը իրավական հարթությունն է»,- նշեց նա:
ԿԳ ՀՀԿ-ական նախարարը նշեց, որ թե երեկվա դեպքերում, թե ընդհանրապես ծավալվող իրադարձություններում քաղաքական հարթություն գոյություն չունի:
Ավելի վաղ հուլիսի 8-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ սպա Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառության արարողությունն ուղեկցվել է ցուցարարների նկատմամբ ոստիկանների կողմից ուժի գործադրմամբ: Ոստիկանությունն արգելել է հավաքվածներին մոտենալ «Հարսնաքար» ռեստորանին, ինչից հետո մարդիկ ի նշան բողոքի փակել են Աճառյան փողոցը: Կարմիրբերետավորներն ու վահաններով եւ մահակներով զինված ոստիկանները` Երեւանի փոխգնդապետ Ռոբերտ Մելքոնյանի ցուցումով, ուժ են կիրառել, հրել եւ քաշքշել մարդկանց: Ի դեպ, «Հարսնաքար» ռեստորանում է եղել նաեւ Ազգային Ժողովի պատգամավոր, Ռուբեն Հայրապետյանը, ով հարվածել է Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Արման Վեզիրյանին` նրան գետին տապալելով:
Վերջինս  ասել էր, թե Հայրապետյանի հասցեին որեւէ վիրավորական արտահայտություն չի արել. «Ես ընդամենը լուսանկարել եմ տվյալ տարածքում կանգնած ոստիկաններին, ոչ ես որեւէ բան չեմ ասել, ես չեմ եկել ընդեղ ցույցին մասնակցելու ես այնտեղ եղել եմ որպես Հելսինկյան ասոցիացիայի աշխատակից, դիտորդ, իրավապաշտպան»:
Չկարողանալով մոտենալ ռեստորանին, հավաքվածները երթ են արել Բաբաջանյան  պողոտայով` դեպի Ռուբեն Հայրապետյանի առանձնատուն, որը եւս շրջապատված է եղել ոստիկանական մեծ ուժերով: Հավաքվածները վանկարկել են «Նեմեց-մարդասպան» :

вторник, 3 июля 2012 г.


Երբ Թուրքիայում սպանվեց Հրանտ Դինքը, 1 միլիոն մարդ մասնակցեց բողոքի ակցիաին, լինելով հայ, ապրելով Հայաստանում, ֆեիսբուքյան էջը նմանվել է բամբասանք անողների ակումբի, հարկավոր է միանալ և ԱԺ-ին նամակ ուղարկել այս փոքր երկրում այսքան շատ սափրագլուխներ պահելու համար: Ումից են վախենում, այս խեղճ ու կրակ, սոված, վախեցած ու հիմնականում հիվանդ, անապագա, անհույս ու անհավատ ժողովրդից: Քիչ կողոպտեն, քիչ թալանեն: Այսօր թե վաղը, միևնույն է մի օր պատասխան են տալու, համբերությունն էլ սահման ունի: Առաաջարկում ենք հավաքվել ու նամակ պատրաստել:
Հունիսի 20-ին. երբ Գյումրի քաղաքի ավագանու նիստին մասնակցեցին կենտրոնի անդամները, հարց բարձրացրին Շիրակացի փողոցի Ճերմակ հիվանդանոցի դիմացի փողոցում գծանցումների բացակայության մասին: Ուրախությամբ պետք է նշեմ, որ այսօր արդեն այդ գծանցումները կան, միայն մնում է զգուշացնել ճանապարհային ոստկանությանը, որ զգուշացնի վարորդներին` կարգը չխանգարել...

Հունիսի 20-ին տեղի ունեցավ Գյումրի քաղաքի Ավագանու նիստը: Նիստին մասնակցեցին նաև Կենտրոնի 10անդամներ: Քննարկվեցին քաղաքին վերաբերվող մի շարք հարցեր, ընդունվեցին որոշումներ: Վերջում տեղի ունեցավ հարց ու պատասխան: Քղաքապետը պատասխանեց կենտրոնի անդամների հուզող հարցերին: Ավարտին քաղաքապետ Վ. Ղուկասյանը երիտասարդներին նվիրեց <Առաքելական եկեղեցու ուղիղ վարդապետությունն ընդդեմ աղանդավորական մոլորության> գիրքը, իսկ կազմակերպությանը`<Գյումրի քաղաքը և մարդիկ> հանրագիտարանը: