вторник, 30 июня 2015 г.

Հայ հայտնիները, ովքեր միացել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին








18 միլիոն դրամ «Արփա-Սևան» թունելի վերանորգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար

«Արփա-Սևան» ջրատարի երկրորդ թունելում առաջացել են  վթարային հատվածներ: Հունիսի 25-ին գործադիրը որոշեց, որ  «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը պետք է 18 միլիոն դրամ հատկացնի Ջրային տնտեսության պետական կոմիտեին` թունելի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքը ֆինանսավորելու համար: Իսկ թե որքան գումար պետք կգա զուտ թունելի վթարված հատվածների նորոգման համար, հայտնի չէ:
Հայտնի է սակայն, որ «Արփա-Սևան» թիվ 2 թունելի շուրջ 10.28 կմ ընդհանուր երկարությամբ հատվածներում 2010 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը պետք է իրականացվեն 11,768.546.320 հազար դրամի հիմնանորոգման աշխատանքներ: 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ իրականացվել են թունելի հիմնանորոգման 8,928.845.48 հազար դրամի աշխատանքներ:


Աղբյուր՝ ecolur.org

понедельник, 29 июня 2015 г.

Բաղրամյան պողոտան երեկոյան










«Զանգեզուրի կոմբինատի նոր պոչամբարը՝ իբրև պոչամբարների վերամշակման ներդրումային ծրագիր»

Ազգային ժողովում մեծ պաթոսով քննարկվում է բազմամիլիոնանոց ներդրումներ ենթադրող մի բիզնես նախագիծ: Այն ներկայացված է իբրև մի աննախադեպ ծրագիր, որը համալիր կերպով կլուծի Արծվանիկի, Ողջիի և Փխրուտի պոչամբարներում կուտակված հանքարդյունաբերական թափոնների առաջացրած բնապահպանական և սոցիալական խնդիրներն ու առհասարակ սկիզբ կդնի «սակավաթափոն» հանքարդյունաբերությանը Հայաստանում: Մեզ մոտ կարծես սովորություն է դառնում, երբ անհայտ ծագմամբ մի ինչ-որ ընկերություն Հայաստանում իր առաջին նախագիծն է սկսում հանքարդյունաբերության ոլորտում ու միանգամից ներմուծում է «Նյու Վասյուկիական» իր կոնցեպտը: Օֆշորային ծակուծուկերից սերված այդպիսի մի վունդեռկինդ էլ վերջերս էլի եկել է Հայաստան ու Սևանի ջրահավաք ավազանում՝ Ջերմուկի ջրերի վրա, «պատասխանատու» հանքարդյունաբերության կոնցեպտ է երկնել՝ հրաշալի գիտակցելով, որ հայաստանյան համակարգային կոռուպցիայի պայմաններում անհեթեթ է անգամ մտածել այդ մասին:
Անցնենք բուն թեմային. փորձեմ նախ հակիրճ ներկայացնել հարցի էությունը: Այսպես, Քաջարանի կոմբինատի իրական տերերի հետ հեչ կապ չունեցող մի «Ալյոտիգ» փաղաքշական անվանմամբ ընկերություն հայտ է ներկայացրել իբր վերաշահագործելու Քաջարանի կոմբինատի երկու ռեկուլտիվացված (չշփոթել «կոնսերվացված» եզրույթի հետ) պոչամբարները, որոնք դեռևս խորհրդային տարիներին փակվել են և մինչ օրս իրավաբանորեն որևէ կարգավիճակ չունեն, բայց գտնվում են պետության հոգածության ներքո: Ծրագրի համաձայն այս ընկերության սեփականությանը պետք է հանձնվի նաև Արծվանիկի պոչամբարն ու պոչատարով այնտեղ շարունակաբար լցվող թափոնները:
Այս բարի գործի համար ներդրող ընկերությունը պահանջում է նաև բազմաթիվ երաշխիքներ և արտոնություններ՝ հատկապես իր այդ գործն անելու համար հարակից համայնքների հողերը օրենքի ուժով վերցնելու երաշխիքը, որը միշտ խնդիրներ է առաջացնում հանքարդյունաբերական ընկերությունների համար, ինչի հետևանքով հաճախ ստիպված են լինում դիմել «հանրային գերակա շահի» օգնությանը՝ դրան հաջորդող դատական գործընթացներով և Եվրոպական դատարանի համապատասխան որոշումներով:
Սրան զուգահեռ, ներդրողը, որն, ինչպես ասացինք, ոչ մի կապ չունի Քաջարանի կոմբինատի իրական տերերի հետ, առաջարկում է կոմբինատի հաշվեկշռից դուրս բերել Արծվանիկի հսկայածավալ և գրեթե ամբողջությամբ լցված պոչամբարը և այն հանձնել պետության սեփականությանը, որից հետո պետությունն այն կտա իրեն՝ որ այն վերամշակի: Այս բարի գործով էլ, ըստ էության, Քաջարանի կոմբինատն ազատվում է այդ պոչամբարը «ռեկուլտիվացնելու» (կրկնում եմ՝ չշփոթել «կոնսերվացնել» տերմինի հետ) գլխացավանքից, որը պահանջում է հսկայական ֆինանսական ներդրումներ՝ առանց հետագայում օգուտներ քաղելու հեռանկարի: Գույքի փոխանցումների ընթացքում հարկային արտոնություններին, «արտադրակալ լցակույտ» եզրույթի ոչ իրավաչափ օգտագործմանը և առհասարակ օրինագծում օգտագործվող ոչ իրավաբանական տերմինաբանությանն այս պահին չեմ անդրադառնում՝ նեղ մասնագիտական եզրութամաբությամբ նյութը չծանրացնելու համար:
Հիմա փորձեմ բերել փաստացի տվյալներ, որոնք ներկայացվել են պաշտոնատար անձանց կողմից Ազգային ժողովում օրինագծի քննարկման ընթացքում և հիմնավորեմ հետևությունս առ այն, որ սա ընդամենը Քաջարանի կոմբինատի նոր պոչամբարի կառուցման նախագիծ է՝ իրենց կարծիքով՝ գեղեցիկ փաթեթավորմամբ, իսկ իրականում՝ «պատասխանատու հանքարդյունաբերության» պես պրիմիտիվ ճռճռախոսությամբ:
Այսպես, համաձայն Ազգային ժողովում Այս օրինագծի վերաբերյալ հիմնական զեկուցող՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանի, նախագծի առաջին փուլում՝ հինգ տարվա ընթացքում, գործարանը պետք է վերամշակի 12.5 միլիոն տոննա պոչանք՝ արտադրելով մի շարք մետաղական և ոչ մետաղական ապրանքներ: Զուգահեռաբար, կոմբինատի կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, յուրաքանչյուր տարի կոմբինատն արդյունահանում է շուրջ 12.8 միլիոն տոննա հանքարար, որոնք գրեթե նույն քանակով էլ լցվում են պոչամբար՝ ավելացվելով ջրային մասսայի հետ: Սա նշանակում է, որ առնվազն նախագծի առաջին փուլում այս ընկերությունը հազիվ վերամշակելու է միայն արտադրվող ընթացիկ թափոնները, և ոչ թե պոչամբարները: Այս մասին վկայեցին նաև նախագծին քաջածանոթ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն ու համազեկուցող Վարդան Այվազյանը:
Անցնենք առաջ. նույն Վարդան Այվազյանն ավելացրեց նաև, որ նշված 12.5 միլիոն տոննան վերամշակելու պարագայում առավելագույնը, մեջբերում եմ գրեթե նույնությամբ՝ «150 հազար ... լավ, թող լինի 200 հազար տոննա նյութ է հանվելու: Մնացածը էլի ինչ-որ տեղ պետք է տեղադրվի»: Ասել է թե, նշված զանգվածը գրեթե ամբողջությամբ նորից լցվելու է ինչ-որ վայրում, որը սույն օրենքի ուժով պարտադիր կերպով վերցվելու է համայնքներից, և այդ վայրը լինելու է այնքան մեծ, որ տարեկան շուրջ 12 միլիոն տոննա վերամշակված պոչանք կարանա տեղավորել:
Հիմնական և հարակից զեկուցողների, ինչպես նաև Քաջարանի կոմբինատի հետ ոչ մի կապ չունեցող, ԲՀԿ-ական պատգամավոր Մելքումյանի դիտարկումների համաձայն, հաջորդ փուլում՝ հինգ տարի հետո, նախատեսվում է ավելացնել վերամշակման ծավալները՝ մինչև տարեկան 25 միլիոն տոննա: Հիշեցնենք նաև, որ Քաջարանի կոմբինատը ևս չի թաքցնում իր արտադրական ծավալների ավելացման մտադրությունը՝ անգամ այդ 25 միլիոն տոննայից ավելի: Ստացվում է, որ այս վերամշակման գործարանը գործնականում աշխատելու է միայն Քաջարանի կոմբինատի պոչերը վերամշակելու և մնացած զանգվածը նոր պոչամբարում տեղադրելու համար:
Այ այստեղ առաջանում է հարցերի հարցն ու սկսում է բացվել հայտնի գարշապարը՝ իսկ ինչու՞ են շրջանառվում նաև մյուս պոչամբարների անունները: Խոշոր հաշվով, այստեղ հիմնական մեխն Արծվանիկի հսկա պոչամբարի սեփականության իրավունքի փոխանցման հարցն է: Եվս մեկ անգամ կրկնեմ՝ կոմբինատի վերնախավը փորձում է ձերբազատվել դրա ռեկուլտիվացման ծախսերից, դրա համար էլ օգտագործվում են օրենսդրական առումով անհստակ տերմիններ ինչպես սեփականության իրավունքների փոխանցման, այնպես էլ Արծվանիկի պոչամբարի ռեկուլտիվացման հարցում: ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում օգտագործվող «ռեկուլտիվացում» եզրույթի փոխարեն օգտագործվում է իրավական սահմանում չունեցող «կոնսերվացում» եզրույթը, որն ընկերության համար չի ենթադրում իրավական պատասխանատվություն պոչամբարի նկատմամբ որևէ խնամք տանելու հարցում: Հանքարդյունաբերական թափոնների այդ հսկա գերեզմանոցն ուղղակի նետվում է մեզ՝ փաթեթավորվելով հրապուրիչ և ամուլ բառակույտով: Ոչ ոք իրականում այդ պոչամբարները չի վերամշակելու՝ համենայն դեպս ոչ այս «ներդրումային ծրագրով»:
Այսպիսով, մեկ կրակոցով խփվում են մի քանի թիրախներ: Որպես նախագծի հիմնական նպատակ՝ արդեն 95 տոկոսով լցված և կոմբինատի ընդամենը մեկ տարվա թափոնները տեղավորելու հնարավորություն ունեցող Արծվանիկի պոչամբարի փոխարեն կառուցվում է նորը՝ համայնքային հողերի ստիպողական ձեռքբերման երաշխիքներով և լցված պոչամբարի ռեկուլտիվացման ծախսերից ազատմամբ: Եթե ոչ այսօրինակ փաթեթով, ապա էլ ինչպե՞ս էր, ըստ ձեզ, հնարավոր խուսափել այդ պարտավորությունից: Հաշվի առնելով նաև, որ Արծվանիկի լցվելուն զուգահեռ կոմբինատը ոչ մի քայլ չի ձեռնարկել նոր պոչամբար կառուցելու հարցում, ակնհայտ է դառնում, որ իշխանությունները վաղուց արդեն քաղաքական որոշում են կայացրել այս օրինագծի ընդունման և հետագայում «մաստեր պլանի» հաստատման հարցում:
Հ.Գ.
Ես ամենևին չեմ պնդում, որ Քաջարանի կոմբինատի աշխատանքը պետք է դադարեցվի: Բնականաբար, դրա համար անհրաժեշտ է նաև նոր պոչամբար, ու ամենևին վատ չէ, եթե առհասարակ պոչամբարներում լցվող նյութերը երկրորդ անգամ վերամշակվեն և առավելագույնս մաքրվեն՝ առավել ևս մեծ ներդրումների կատարմամբ և աշխատատեղերի ստեղծմամբ: Չեմ բացառում նաև գիտական որոշակի նորարարությունների հնարավորությունը կոմպոզիտային նյութերի արտադրության և այլ հարցերում:
Սկզբունքորեն անընդունելի է, սակայն, այսպիսի ծավալների կեղծիքներով հրամցնել մի բան, որն առաջին իսկ մակերեսային մասնագիտական վերլուծությունից պղպջակի պես պայթելու է: Այս մանիպուլյատիվ հնարքներն էլ ավելի են ամրապնդում կասկածները, որ ծրագիրը զուրկ է գիտական հիմնավորվածությունից: Իսկ այս ներդրումային ծրագրի իրական նպատակները գլուխ բերելուց հետո դժվար չի լինի նույնպիսի պաթետիկ, կամ այս անգամ արդեն ցինիկ բառակույտերով հիմնավորել, որ ուզում էին լավ լինի, բայց եղավ... ինչպես որ եղավ:
Աղբյուր` ecolur.org

четверг, 25 июня 2015 г.

Գյումրին` ամենափոշոտ քաղաք.Դիտակետում N30


«Առողջ սունկ» ՍՊԸ-ն խախտել է բնապահպանական օրենսդրությունը

«Առողջ սունկ» ՍՊԸ-ն խախտել է բնապահպանական օրենսդրությունը: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները  ստուգումներ են ացկացրել ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան /Նուռնուսի հարակից/ համայնքի տարածքում գործող «Առողջ սունկ» ՍՊԸ-ում: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ ընկերության Բյուրեղավանի մասնաճյուղում, որտեղ իրականացվում է սնկի աճեցման համար անհրաժեշտ կոմպոստի պատրաստման աշխատանքները, խախտվել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի պահանջները: Հոսանքի տատանումներից պարբերաբար առաջանում է գարշահոտության խնդիր, որը լիովին չի չեզոքանում ֆիլտրացիոն համակարգի ոչ լիարժեք աշխատանքի և շինության հերմետիկության բացակայության պատճառով:
Ստուգումների արդյունքում նաև պարզվել է, որ «Առողջ սունկ» ՍՊԸ-ի ՀՀ Արմավիրի մարզի Մայիսյան համայնքում գտնվող սնկի արտադրության տեղամասում խախտվել է ՀՀ ջրային օրենսգրքի 21-րդ հոդվածի պահանջները /ջրօգտագործումն իրականացվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության/: Հայտնաբերված խախտումների համար ընկերությանը նշանակվել է 300.000 դրամի վարչական տուգանք և հանձնարարական՝ բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումների վերացման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Աղբյուրի համաձայն` «Առողջ սունկ» ՍՊԸ տնօրեն Ս. Դավթյանը, ընդունելով արձանագրված խախտումների փաստը, 20.08.2014թ, ՀՀ ԲՆ-ին ուղղված գրությամբ պատրավորվել է իրականացնել մի շարք միրջոցառումներ հետագա արտանետումները բացառելու նպատակով: Մասնավորապես պարտավորվել է տեղադրել էլեկտրաէներգիայի 4 գեներատոր և էլեկտրաէներգիայի սնուցման երկրորդ գծի թույլտվություն՝ հոսանքի վթարային անջատումներից խուսափելու համար: Ներկրված համապատասխան սարքավորումների միջոցով ուժեղացվելու են արտադրամասի օդափոխանակությունը և օդի զտումը, ինչի համար կառուցվում է նոր բիոֆիլտր, ինչպես նաև 20 մետր բարձրությամբ օդահեռացման խողովակ: Աշխատանքներ են տարվելու նաև արտադրամասի հերմետիկության խնդիրները վերացնելու ուղղությամբ:

Աղբյուր` ecolur.org

Հայաստանի իրական պատկերը


Բաղրամյան պողոտա


Աղբյուր`blog.1in.am