вторник, 10 февраля 2015 г.

Ընթրիք երկնքում (Լուսանկարներ)


Մեր օրերում ռեստորան հաճախելով ոչ մեկի չես զարմացնի: Յուրաքանչյուր ռեստորան ունի իր ուրույն խոհանոցը, հետաքրքիր ինտերիերը և այլն: Մարդիկ սովորաբար ռեստորաններ հաճախում են տարբեր նպատակներով՝ գործնական, անձնական, տոնակատարություններ և այլն: Սակայն այն ռեստորանը, որի մասին այսօր խոսելու ենք, կարող ենք անվանել ամենաօրիգինալն աշխարհում: Այն կոչվում է «Dinner in the Sky» («Ընթրիք երկնքում): Այս հաստատությունը փայլում է, ոչ թե իր խոհանոցով կամ ինտերիերով, այլ նրանով, որ հյուրերը իրենց ոտքերի տակ հատակի փոխարեն տեսնում են հողը՝ այն էլ ահռելի բարձրությունից:



Այս հաստատությունն իրենից ներկայացնում օվալաձև մեկ սեղան և նրա կողքերով տեղադրված աթոռներ: Այն ունի 9 մետր երկարություն, այս հրաշքը կշռում է մոտ 7 տոննա: Այստեղ հանգիստ կարող են տեղավորվել 22 հյուրեր, ինչպես նաև մեկ խոհարար և մեկ մատուցող: Ռեստորանն էլ գետնից 50 մետր բարձրության վրա է հասցնում հսկայական կռունկը: Առաջին անգամ այստեղ գալով հաճախորդները դժվար թե կարողանան նկարագրել, թե ինչպիսի ճաշատեսակ են համտեսել, կամ ինչպիսի գինի են ըմպել: Քանի որ նրանց ուշադրության կենտրոնում կլինի այն էմոցիաները, որոնք ստացել են գետնից բարձրանալու ժամանակում: Իսկ կարծիքներն այս ռեստորանի մասին հակասական են, ոման ասում են, որ այստեղ ամենահիասքանչ վայրն է, իսկ ոմանք էլ նշում են, որ իրենց կյանքում այսպիսի վատ ռեստորան չեն հաճախել (ելնելով վախից):

Չնայած այս ամենի, այն շատ թանկարժեք է և ոչ բոլորը կարող են իրենց թույլատրել նման ճոխություն: «Dinner in the Sky» ռեստորանն ավելի հայտնի է մեծ ընկերությունների շրջանում՝ Peugeot, BMW, Samsung, Hugo Boss և այլն:

Այս ռեստորանը նաև ունի մի քանի այլ հնարավորություններ՝ սպորտային հանդիպումների դիտումներ, պոկեր, ինչպես նաև երաժշտություն երկնքում:

Այս հաստատության ղեկավարները երաշխավորում են ձեր անվտանգությունը և ամեն անգամ վերև բարձրանալուց առաջ ստուգում ամեն ինչ՝ առավել մանրամասնությամբ:



Բելգիայի թագավորությունում գտնվող այս յուրօրինակ ռեստորանը նաև ունի իր սեփական կայքը, որտեղ կարող եք գտնել բոլոր մանրամասները:

«Dinner in the Sky» -  www.dinnerinthesky.com

© YoungVoterCenter.Blogspot.com





пятница, 6 февраля 2015 г.

«Սրբազան Հող» ԲՀԿ-ն անցկացրեց հերթական դասընթացը Մարմաշեն համայնքում (լուսանկարներ + տեսանյութ)

«Սրբազան Հող» բարեգործական հասարակական կազմակերպությունը «Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի բնակչության համախմբում, բնապահպանական գիտելիքների իրազեկություն և համայնքային 10հա անտառի հիմնում» ծրագրի շրջանակներում անցկացրեց «Անտառի դերն ու նշանակությունը մարդու կյանքում» թեմայով հերթական դասընթացը:



Այս դասընթացը առաջինն էր 2015թ.-ին: Սեմինարն ինչպես միշտ տեղի ունեցավ Մյասնիկ Մկոյանի անվան միջնակարգ դպրոցում:



Սեմինարի մասնակից դպրոցականներին բաժանվեցին տնկիներ՝ ինչպես նաև բացատրեցին այն աճեցնելու և խնամելու հմտությունները:





Դասընթացավարը հմուտ փորձագետ Գևորգ Պետրոսյանն էր, ներկա էին նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Ստորև ներկայացնում ենք «ՑԱՅԳ» ՀՌԸ պատրաստած տեսանյութը: