пятница, 7 ноября 2014 г.

Արշավ դեպի Պայտաձև ամրոց՝ Շիրակի Բազեի ուղեկցությամբ

Երբ միանում են Բազեն և երիտասարդությունը...

Քաղաքացիական ակտիվիստ Արսեն Վարդանյանը՝ նույն ինքը Շիրակի Բազեն,  իր իսկ նախաձեռնությամբ կազմակերպեց արշավ դեպի Շիրակի պատմամշակութային գլխավոր արժեքներից մեկը՝ Պայտաձև ամրոց:

Ունենալով  Արսենի նման հմուտ էքսկուրսավար,  ակամայից  քայլեցինք պատմության  արահետներով:

Ցավոք ամրոցը անուշադրության է մատնված և գտնվում է անմխիթար վիճակում` առաջացնելով բազմաթիվ բնապահպանական խնդիրներ: