вторник, 18 декабря 2012 г.



Դեկտեմբերի 17-ին տեղի ունացավ Կանզաս նահանգի սենատոր Քրիս Ստայնեգերի հանդիպումը <<Սրբազան հող>>  ԲՀԿ-ի  Երիտասարդ Ընտրողի Կենտրոն -ի հետ:
Կանզաս նահանգի սենատոր Քրիս Ստայնեգերը չորս անգամ պատգամավոր է ընտրվել Կանզաս քաղաքի 6-րդ ընտրատարածքից,որում ընդգրկված են քաղաքի պատմական, արդյունաբերական ու հիմանական բնակելի թաղամասերը: Նրա պատգամավորական գործունեության 4-րդ շրջանը շուտով ավարտին կմոտենա: Նա ներգրավված է եղել կրթության, հարկային և ֆինանսական հաստատությունների ու ապահովագրության հարցերով հանձնաժողովներում: Հանրային քաղաքականության ոլորտում Քրիսի համար հատկապես հետաքրքրական են եղել պետական ֆինանսավորում ստացող հանրակրթական դրոցների ընտրության և մրցակցության, առողջապահական համակարգերի, արտահանումների, տեղական կառավարման կոնսոլիդացիայի հարցերը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երիտասարդությանը վերաբերող մի շարք խնդիրներ: Մեծ ուշադրությամբ վեր հանվեցին և քննարկվեցին   բնապահպանական խնդիրները` պարզվեց, որ սենատորը շատ լավ ծանոթ էր հանրապետությունում տեղի ունեցող բնության անխնա շահագործմանը և բնապահպանական լուրջ խնդիրներին: Քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր, փորձեցին գտնել որոշակի լուծումներ: Սենատորը ծանոթացավ Կենտրոնի աշխատանքներին, ոգևորվեց կատարված աշխատանքներով, արեց մի շարք առաջարկություններ և հույս հայտնեց նորից հանդիպելու` ավելի մեծ Կենտրոնի ակնկալիքով: